«Արմեն Զարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Կոստան և Արմեն Զարյաններ.jpg|270px|мини|Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում|right]]
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]: Միջնակարգ կրթությունն ստացել է [[Մուրադ-Ռափայելյան վարժարան|Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում]], որն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Վենետիկի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, ապա շարունակել է ուսումը [[Հռոմ]]ում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ 1937-1939 թվականներին սովորել է [[Փարիզ]]ի Էկոլ դե Բոզարում, վերադարձել Հռոմ։ 1947-1949 թվականներին որպես ճարտարապետ աշխատել է Վիեննայում։ 1950 թվականին մեկնել է [[Մարոկկո]] իտալական ճարտարապետների մի նախագիծը կենսագործելու համար։ Այնտեղ բաց է արել մի ստուդիա, նախագծել բնակելի տներ, վիլլաների մի ամբողջ թաղամաս։ Մասնակցել է Զոհայո պառլամենտի կահավորման համար հայտարարված մրցանակաբաշխությանը, արժանացել մրցանակի։ 1955 թվականին վերադարձել է Հռոմ, որտեղ մասնակցել է հանրային մի շարք շենքերի նախագծմանը։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, շարունակել սիրած զբաղմունքը։ Նախագծել է բնակելի և հանրային օգտագործման մի շարք շենքեր, այդ թվում՝ քսանհարկանի եռաթև բնակելի շենքը Էջմիածնի խճուղու վրա, բնակելի շենք Մաշտոցի պողոտայի վրա։ Կազմել է Ավանի ձորի ամբողջական նախագիծը<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 322-323}}</ref>: