«Հայաստանի Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
 
== ՀՀ Սահմանադրության կառուցվածքը ==
ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և 9տասնվեց գլուխներից։
Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքները և նպատակները (Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով [[Հայաստանի անկախության մասին հռչակագիր|Հայաստանի անկախության մասին հռչակագրում]] հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած [[ինքնիշխան պետություն|ինքնիշխան պետության]] վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը)։ Պրեամբուլան իրավական տեսանկյունից կարևորվում է նաև այն առումով, որ հղում է կատարում 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված [http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1895 Հայաստանի անկախության հռչակագրի] վրա՝ այդպիսով հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու հայոց պետականության նպատակները բարձրացնելով սահմանադրաիրավական մակարդակի։
=== Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները. ===