«Չառլզ Համիլթոն Աիդե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Չառլզ Համիլթոն Աիդե == մինի|աջից|Չառլզ Համիլթոն Աիդե '''Չառլզ Համիլթոն Աի...»:
(Տարբերություն չկա)

08:17, 10 Մարտի 2020-ի տարբերակ

Չառլզ Համիլթոն Աիդե

 
Չառլզ Համիլթոն Աիդե

Չառլզ Համիլթոն Աիդե (անգլ.՝ Charles Hamilton Aide)(Aidé կամ Aïdé ծնվել է 1826 թվականին Փարիզում, մահացել է 1906 թվականի դեկտեմբերի 13-ին Լոնդոնում) «երկար տարիներ եղել է Լոնդոնի գրական հասարակության ակնառու գործիչ, նշանակալի վաստակի և ժողովրդականության վեպերի, երգերի և դրամաների հեղինակ, և հմուտ սիրողական նկարիչ»[1]։ Հիմնականում Աիդեն հայտնի էր այնպիսի անթոլոգիական քնարերգությամբ ինչպիսիք են՝ «Love, the Pilgrim», «Lost and Found» և «George Lee»[2]։

Կենսագրություն

Նրա հայրը Հայ առևտրական էր, ով սպանվեց մենամարտում երբ Աիդեն չորս տարեկան էր։ Այդ ամենից հետո նրան Անգլիայում մեծացրել է իր մայրը, ով Բրիտանացի ծովակալ Ջորջ Կոլիերի դուստրն էր։ Աիդեն հաճախել է Բոնի համալսարան, այնուհետև յոթ տարի ծառայել է բրտանական բանակում [3] մինչև 1853 թվականը՝ ստանալով կապիտանի կոչում[4]։ Ցմահ ամուրի՝ Աիդեն իր մոր հետ ապրել էր Լինդհուրստում [4]։ 1875 թվականին մոր մահից հետո, նա Թագուհի Աննայի դարպասների մոտ մի սենյակ վարձեց, որտեղ էլ նա նկարեց նշանավոր հյուրասենյակը, որը գրավում էր «Ֆրանսիայի և Անգլիայի հասարակական և գեղարվեստական աշխարհի գլխավոր դեմքերին»[4]։ Նա Հենրի Ջեյմսի զուգընկերներից մեկն էր, ով նրան բնութագրեց որպես «մեր ժամանակի Դիան դե Պուիտեր» [5]։ Նա իր փաստաթղթերը թողեց Մորտոն Ֆուլլերտոնին: == Ժառանգություն == Աիդեի մասին գրառումը Ազգային կենսագրոթյան բառարանում հետևյալն էր՝ Բազմակողմանի նվաճումներով և հարուստ սոցիալական շնորհով տեր մարդը, ով հավասար հաջողությամբ իրեն նվիրեց հասարակությանը, երաժշտությանը, արվեստին և գրականությանը։ Նա գրեց մի քանի հատոր բանաստեղծություններ, ստեղծեց երգեր, ցուցադրեց իր հերթական արտասահմանյան ճանապարհորդությունների վրա պատրաստված ուրվանկարները տարբեր պատկերասրահներում: Նա գրել է 9 տասնյակ վեպեր, որը նվիրված էր նորաձև հասարակությանը, ովքեր «հետևում էին նորաձևությանը»։ Նա իր «Ֆիլիպ» դրաման ստեղծել է 1874 թվականին Լիցեյում Իրվինգի մասնակցությամբ, իսկ նրա կատակերգությունը` «Ինը օրվա հրաշքը», ստեղծվել է Հոն Հեյրի և Քենդալսի կողմից Դատական թատրոնում 1875 թվականին [6]}}։ Աիդեն իր փաստաթղթերը թողել է ամերիկացի գրող Մորտոն Ֆուլլերտոնին, այնուհետև Փարիզի իրենց գրասենյակում գտնվող The Times- ի թղթակիցին, բաց ցուցումներով՝ «շահարկել, հրապարակել կամ այրել, թողնում եմ ձեր հայեցողությանը»[7]: Նրա ունեցվածքը կազմել է 43,000 ֆունտ ստեռլինգ [8]։ Նրա թողած գրական հեղինակային իրավունքները նա կտակեց Լեդի Ստենլիին [9]։

External links

  1. The Annual Register (1907), p. 147.
  2. Bertrand Russell, Kenneth Blackwell, Cambridge Essays, 1888-99: 1888-99 (1983), p. 383.
  3.   Gilman, D. C.; Peck, H. T.; Colby, F. M., eds. (1905). «Aide». New International Encyclopedia (1st ed.). New York: Dodd, Mead.
  4. 4,0 4,1 4,2 Jeffrey Richards, Sir Henry Irving: A Victorian Actor and His World (2007), p. 167.
  5. Edel, Leon Henry James: The master, 1901-1916, p331
  6. The Dictionary of National Biography (1912), Vol. II, p. 2463.
  7. Marion Mainwaring, Mysteries of Paris: The Quest for Morton Fullerton (2001), p. 41.
  8. «The estate of the late Mr Charles Hamilton Aide of Ascot». Dundee Courier. 19 February 1907. Վերցված է 21 August 2016-ին – via British Newspaper Archive.
  9. «Will of Mr. Hamilton Aide». The Daily News (UK). 19 February 1907. Վերցված է 21 August 2016-ին – via British Newspaper Archive.