«Սատանայական տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: համայքն → համայնք oգտվելով ԱՎԲ
Տող 6.
== Ստեղծում ==
 
«Սատանայական տաճար»-ը ստեղծվել է [[2013]] թվականին [[Հարվարդի համալսարան|Հարվարդի համալսարանի]]ի շրջանավարտների կողմից, որոնք վերցրել են Մալքոլմ Ջարիի և Լյուսիեն Գրիվզի կեղծանունները, որպեսզի վարկաբեկեին պետության կողմից քրիստոնեական կազմակերպությունների աջակցության ծրագրերը, ինչի մասին նրանք ծրագրում էին [[վավերագրական ֆիլմ]] նկարահանել: Որպես խորհրդատու հրավիրված էր [[Անդերգրաունդ|անդեգրաունդյան]] ներկայացուցիչ, [[լրագրող]] և [[կինոռեժիսոր]] Շեյն Բագբին, որը նախկինում հանդիսացել էր [[Սատանայի եկեղեցի|Սատանայի եկեղեցու]] անդամ<ref>[https://www.vice.com/en_us/article/4w7adn/unmasking-lucien-greaves-aka-doug-mesner-leader-of-the-satanic-temple Unmasking Lucien Greaves, Leader of the Satanic Temple]</ref>:
 
== Ուսմունք ==
 
«Սատանայական տաճար»-ի գաղափարախոսությունը ամրագրված է «Յոթ հիմնարար սկզբունքներ» փաստաթղթում և կառուցվում է աշխարհիկ մարդասիրության դրույթների հիման վրա՝ կարեկցանք մարդկանց հանդեպ, պայքար հանուն արդարության, մարդու մարմնի անձեռնմխելիության, աշխարհն ընկալելու գիտական մեթոդի և հարգանք ուրիշների ազատությունների հանդեպ<ref>[https://thesatanictemple.com/pages/tenets There are seven fundamental tenets]</ref>:
 
Կազմակերպության անդամների համար պաշտամունքի գիրքը հանդիսանում է [[Անատոլ Ֆրանս|Անատոլ Ֆրանսի]]ի «Հրեշտակների ապստամբություն» գիրքը ([[1914]]):
 
== Յոթ հիմնարար սկզբունքներ ==
Տող 22.
* Հավատքը պետք է համապատասխանի աշխարհի գիտական ընկալմանը: Պետք է երբեք չխեղաթյուրել գիտական փաստերը՝ դրանք հավատքի տակ հարմարացնելու համար:
* Մարդիկ սխալվում են: Եթե ինչ-որ մեկը սխալ է թույլ տալիս, ապա պետք է ամեն գնով փորձի ուղղել այն և կանխել հետագա բոլոր պատճառվելիք վնասները:
* Յուրաքանչյուր պատվիրան առաջնորդող սկզբունք է, որը նախատեսված է ոգեշնչելու ազնվությունը գործողության և մտածողության մեջ։ Կարեկցանքի, իմաստության և արդարության ոգին միշտ պետք է գերիշխի գրավոր կամ բանավոր խոսքի վրա։
 
== Գործունեություն ==
Տող 28.
===== Ցուցադրություն Ֆլորիդայի Կապիտոլիումում =====
 
«Սատանայական տաճար»-ի առաջին հրապարակային ակցիան, որը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը, տեղի է ունեցել 2013 թվականի [[հունվարի 25]]-ին, երբ կազմակերպության մի խումբ ներկայացուցիչներ սև թիկնոցներով ներկայացել են [[Ֆլորիդա|Ֆլորիդա նահանգի]] Կապիտոլիում, որպեսզի ցույց տան իրենց աջակցությունը նահանգապետ [[Ռիք Սքոթ|Ռիք Սքոթին]]ին, այն օրինագծի համար, որով ուսանողներին թույլատրվում է դպրոցական ժողովներում աղոթք ընթերցել: Եվ քանի որ օրինագծում կոնկրետ կրոն չի հիշատակվել, սատանիստները հայտարարեցին, որ աղոթքը կարող է ուղված լինել «ինչպես [[Հիսուս|Հիսուսին]]ին, այնպես էլ [[Սատանա|Սատանային]]յին<nowiki/>»: Այս միջոցառմանը «սատանայական տաճարի» անդամների դերը ստանձնել էին հրավիրված դերասանները<ref>[https://www.villagevoice.com/2014/07/22/trolling-hell-is-the-satanic-temple-a-prank-the-start-of-a-new-religious-movement-or-both/ Trolling Hell: Is the Satanic Temple a Prank, the Start of a New Religious Movement — or Both?]</ref>:
 
===== Վարդագույն պատարագ =====
Տող 35.
2013 թվականի հուլիսին Լյուսեն Գրիվզի գլխավորությամբ «սատանայական տաճար»-ի ներկայացուցիչները Քեթրին Ջոնսթոնի ([[անգլերեն|անգլ]].՝ Catherine Johnston), որը համարվում էր Վեստբորոյի Բապտիստական եկեղեցու հիմնադիր, Ֆրեդ Ֆելփսի (հայտնի էր [[ԼԳԲՏ|միասեռականների]] դեմ պայքարի ակցիաներով) մայրը, գերեզմանի մոտ «վարդագույն պատարագ» անվանմամբ ծիսակարգ անցկացրին ([[Լոդերդեյլ շրջան (Միսսիսիպի)|Լոդերդեյլ]], [[Միսսիսիպի]]): Ծիսակարգի ընթացքում երկու միասեռական զույգեր «արտահայտելով իրենց սերը» համբուրվել են գերեզմանի մոտ, իսկ Գրիվզն իր հերթին սեռական օրգանները դրել է տապանաքարին ու ընթերցել այն կախարդանքն, ըստ որի Ջոհնսթոնը հանդերձյալ աշխարհում պետք է փոխեր իր սեռն ու դառնար նույնասեռական<ref>[https://www.queerty.com/satanic-temple-makes-deceased-westboro-baptists-gay-forever-in-pink-mass-ceremony-20130720 Satanic Temple Makes Deceased Westboro Baptists «Gay Forever» In Pink Mass Ceremony]</ref><ref>[http://www.thegauntlet.com/article/28321/More-Photos-of-Fred-Phelps-Moms-Gravesite More Photos of Fred Phelps' Moms Gravesite]</ref>:
 
Լյուսիեն Գրիվզը բազմիցս իրեն ներկայացրել է որպես ԼԳԲՏ իրավունքների պաշտպան: «Սատանայական տաճար»-ի անդամները նույնասեռ ամուսնությունը դիտարկում են որպես կրոնական խորհուրդ և պնդում են, որ արգելքը խախտում է նրանց կրոնական ազատությունը<ref>[https://www.cnsnews.com/news/article/michael-w-chapman/satanic-temple-gay-marriage-sacrament Satanic Temple: Gay Marriage is 'a Sacrament’]</ref>: Հարցազրույցներից մեկում Գրիվզը նշել է կազմակերպության, [[Հպարտությանհպարտության շքերթ|հպարտության շքերթի]]ի մշտական մասնակցության և այն մասին, որ իր կազմակերպության «մոտավորապես 50%-ը պատկանում են ԼԳԲՏ համայքնինհամայնքին»<ref>[https://www.lifesitenews.com/news/satanic-temple-head-more-than-50-of-our-membership-is-lgbtq Satanic Temple head: ‘More than 50 % of our membership is LGBTQ’]</ref>:
 
===== Բաֆոմետի արձան =====
[[Պատկեր:Tstbaphomet.jpg|մինի|ձախից|[[Բաֆոմետ|Բաֆոմետի]]ի արձանը [[Դետրոյթ|Դետրոյթում]]ում]]
[[2014]] թվականին «սատանայական տաճար»-ը Indiegogo [[Քրաուդֆանդինգ|քրաուդֆանդինգայինքրաուդֆանդինգ]]ային կայքի միջոցով սկսել է հանգանակություն հավաքել, [[Սատանա|Սատանայի]]յի կերպարը [[Բաֆոմետ|Բաֆոմետի]]ի տեսքով (որի կողքին կլինեն երկու՝ նրան երկրպագող երեխաներ) արձան կառուցելու համար: Ի սկզբանե արձանը նախատեսվում էր տեղադրել [[Օկլահոմա]] նահանգի Կապիտոլիումում, այնտեղ կանգնեցված [[Տասնաբանյա|Տասնաբանյայի]]յի կողքին «որպես նվիրում ամերիկյան կրոնի ազատության և հանդուրժողականությանը», բայց արձանի տեղադրման թույլտվություն չի ստացվել: Բաֆոմետի բրոնզե արձանը, որը ուներ 2.7 մետր բարձրություն և մեկ տոննա քաշ ի ցույց դրվեց 2015 թվականի հուլիսի 25-ին [[Դետրոյթ|Դետրոյթի]]ի արդյունաբերական շենքում<ref>[https://www.reuters.com/article/us-usa-michigan-satanic/satanic-temple-holds-public-sculpture-unveiling-in-detroit-idUSKCN0Q009F20150726 Satanic Temple holds public sculpture unveiling in Detroit]</ref>: Արարողությանը մասնակցել է մոտավորապես 700 մարդ, որոնցից յուրաքանչյուրը մասնակցության տոմս ստանալու համար պետք է «հոգին վաճառեր Սատանային»<ref>[http://time.com/3972713/detroit-satanic-statue-baphomet/ Hundreds Gather for Unveiling of Satanic Statue in Detroit]</ref>:
 
===== Դեմ աբորտի սահմանափակմանը =====
 
«Սատանայական տաճար»-ը բազմիցս աջակցություն է հայտնել «ընտանիքի պլանավորման ամերիկյան ֆեդերացիային», քանի որ կազմակերպության հիմնարար սկզբունքներից մեկն ասում է, որ՝ «մարդու մարմինն անձեռնմխելի է և պատկանում է միայն իրեն»: [[Միսսուրի]] նահանգում «սատանայական տաճարի» ներկայացուցիչները տարիներ շարունակ մասնակցում էին դատական գործընթացների, դեմ արտահայտվելով [[Աբորտ|աբորտներաբորտ]]ներ կատարելու գործող սահմանափակումներին ի նշան այն բանի, որ դա խախտում է իրենց կրոնական ազատությունը: Մասնավորապես, սատանիստները պահանջել են վերացնել հղի կանանց հակաաբորտային գրականության պարտադիր ծանոթացումը և հղիության արհեստական ընդհատումից առաջ 72-ժամյա սպասման շրջանը<ref>[http://www.breitbart.com/big-government/2017/09/13/planned-parenthood-teams-up-with-satanists-to-promote-abortion-in-missouri/ Planned Parenthood Teams up with Satanists to Promote Abortion in Missouri]</ref>: «Սատանայական տաճարը» ձգտում է հասնել նրան, որ Միսսուրիում և [[Տեխաս|Տեխասում]]ում մարդկային սաղմերի մնացորդների հետ վարվելու նոր կանոնները չեղարկվեն, որոնք իրենցից ենթադրում են դրանց դիակիզում կամ թաղում<ref>[https://lenta.ru/news/2016/12/06/satan/ «Храм Сатаны» обвинил власти Техаса в покушении на религиозные свободы]</ref>:
 
«Սատանայական տաճար»-ի Դետրոյթի բաժնի ղեկավար Ջեքս Բլեքմորը ([[Անգլերեն|անգլ]].՝ Jex Blackmore), որը [[Գոհաբանության օր|Գոհաբանության օրը]]ը աբորտ իրականացրեց, համացանցում իր սեփական բլոգն է վարում, որպես տեղեկատվության աղբյուր այն կանանց համար, ովքեր մտադիր են ազատվել հղիությունից<ref>[https://www.vice.com/ru/article/eznkkp/this-satanic-temple-leader-is-blogging-her-abortion-201 Эта руководительница Сатанинского Храма пишет о своём аборте в блоге]</ref>:
 
Ի պատասխան կյանքի պաշտպանության շարժման ակտիվիստների բողոքի, որոնք «Ընտանիքի պլանավորմանը» մեղադրել են հղիության արհեստական ընդհատման արդյունքում առաջացած աճյունների վաճառքի մեջ, «սատանայական տաճարը» [[2016]] թվականի [[ապրիլի 23]]-ին Դետրոյթում անցկացրել է ակցիա, որի ընթացքում մասնակիցները նորածինների դիմակներով, տակդիրներով և ֆետիշ հագուստի տարրերով ինքնախարազանում են կազմակերպել լրագրողների տեսախցիկների առջև: Պերֆորմանսը նպատակ էր հետապնդում «հանդիմանել սաղմերի և դրանց մնացորդների ֆետիշացմանը»<ref>[https://www.metrotimes.com/news-hits/archives/2016/04/23/the-satanic-temple-plans-to-interrupt-some-planned-parenthood-in-classic-satanic-temple-fashion The Satanic Temple will interrupt Planned Parenthood protests in classic Satanic Temple fashion]</ref>:
 
[[2018]] թվականի հունվարին կազմակերպության ակտիվիստները մի անանուն կնոջ անունից (փաստաթղթերում նշվում է որպես Մերի Դոու) Միսսուրիի [[Գերագույն դատարան]] հայց են ներկայացրել Միսսուրիի նահանգապետ Էրիկ Գրեյթենսի դեմ՝ պահանջելով փոփոխություններ կատարել այսպես կոչված «աբորտի գիտակցված համաձայնության մասին» օրենքում, ըստ որի, նախքան աբորտ անելը, յուրաքանչյուր կին ստանում է գրքույկ, որում ասվում է, որ մարդու կյանքը սկսվում է բեղմնավորումից: Հայցի պատճառ է հանդիսացել նշված կնոջ դեպքը, որը 2015 թվականինին, որոշելով ընդհատել հղիությունը [[Սենթ Լուիս|Սենթ Լուիսի]]ի կլինիկայում, ստիպված է սպասել օրենքով սահմանված 72 ժամը, ինչպես նաև [[Ուլտրաձայնային հաստոց|ուլտրաձայնային հետազոտություն]] անցնել և ստորագրություն թողնել այն մասին, որ նա ծանոթացել է հիշյալ գրքույկի բովանդակությանը: Դատական գործընթացի ժամանակ հայցվորը հայտարարել է, որ այդպիսով խախտվել են կնոջ կրոնական համոզմունքները, որը կարծում է, որ իր ընդունած պտուղը անկախ էակ չէ, այլ ընդամենը կտորի թանձրուկ, մինչդեռ նահանգի օրենքը նրան հասկացրել է, որ աբորտը միանշանակ սպանություն է: Իր հերթին Ջոն Զաուերը, որը ներկայացնում է նահանգի իշխանությունների շահերը, հերքել է հայցվորների պնդումները՝ նշելով, որ գրքույկն ունի ոչ թե կրոնական, այլ [[բիոէթիկա|բիոէթիկայի]]յի նորմերի [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]] մեկնաբանություն, հետևաբար օրենքը ոչ մի կերպ չի նպաստել կնոջ կողմից իր կրոնական համոզմունքների փոփոխությանը, և որ նրան ոչ ոք չի ստիպել համաձայնվել աբորտների և կյանքի ծագման մասին կարծիքի հետ<ref>[http://www.newsru.com/religy/25jan2018/satanabortion.html Сатанисты в Миссури оспаривают в суде закон об абортах из-за ущемления своих религиозных убеждений] // NEWSru.com, 25.01.2018</ref><ref>Lonberg M. [http://amp.kansascity.com/news/politics-government/article196166159.html Satanist argues her religious abortion-rights case before the Missouri Supreme Court] // The Kansas City Star, 23.01.2018</ref>:
 
===== Դպրոցներում =====
 
[[2016]] թվականին «սատանայական տաճար»-ը, հիմք ընդունելով [[ԱՄՆ Գերագույն դատարան|ԱՄՆ Գերագույն դատարանի]]ի որոշումը, որտեղ ասվում է, որ «պետական դպրոցը, որը թույլ է տալիս օգտագործել իր շինությունները աշխարհիկ խմբերի համար, իրավունք չունի խտրականություն կիրառել կրոնական խմբերի հանդեպ», տարրական դասարանների աշակերտներին և նրանց ծնողներին երկար օրվա համար առաջարկել է իր նոր խումբը՝ «[[:en:After School Satan|Սատանայի ակումբը դասերից հետո]]» բոլոր այն դպրոցներում, որտեղ բացվել է Ավետարանական «բարի լուրերի ակումբ»: Ըստ սատանիստների, իրենց կրթական ծրագիրը կենտրոնացած է «քննադատական մտածողության, ուրախ ժամանցի և ազատամտության» վրա<ref>[http://paranormal-news.ru/news/khram_satany_dobivaetsja_vvedenija_svoikh_urokov_vo_vsekh_nachalnykh_shkolakh_ssha/2016-08-05-12497 «Սատանայի տաճարը» ԱՄՆ-ի դպրոցներում ցանկանում է «Սատանայի դասեր»անցկացնել]</ref>: «Սատանայի ակումբը դասերից հետո»-ն գործում է [[Ատլանտա|Ատլանտայի]]յի, [[Լոս Անջելես|Լոս Անջելեսի]]ի, [[Սոլթ Լեյք Սիթի|Սոլթ Լեյք Սիթիի]]ի, Փենսակոլայի, [[Վաշինգտոն |Վաշինգտոնի]]ի, [[Թուսոն|Թուսոնի]]ի, [[Սփրինգֆիլդ (Միսսուրի)|Սփրինգֆիլդի]], [[Սիեթլ|Սիեթլի]]ի և [[Պորտլենդ (Օրեգոն)|Պորտլենդի]] դպրոցներում, որոշ դպրոցներում էլ ակումբը փակվել է ռեսուրսների և կամավորների ամբավարար քանակի պատճառով<ref>{{cite web|title=Find a Club|url=https://afterschoolsatan.com/find-a-club/|website=After School Satan}}</ref>:
 
«Սատանայական տաճարը» հանդես է եկել նաև դպրոցականների հանդեպ մարմնական պատիժների և ֆիզիկական սահմանափակումների դեմ հայտարարություններով<ref>[https://www.christiantoday.com/article/satanic.temple.launches.school.campaign.protect.children.permit.pray.satan/36749.htm Satanic Temple launches school campaign to «protect» children and permit them to pray to Satan]</ref>:
Տող 59.
===== Ընտրություններում =====
 
2016 թվականի հուլիսին [[ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն|դեմոկրատ]] [[Աֆրոամերիկացիներ|աֆրոամերիկացի]], Լոս Անջելեսում «սատանայական տաճարի» բաժանմունքի հիմնադիր՝ Սթիվ Հիլը, որն իրեն համարում է աթեիստ, ով պայքարում է կրոնական ազատության համար, առաջադրվել է [[Կալիֆոռնիա]] նահանգի [[Սենատ|Սենատում]]ում և ստացել է ձայների 12%-ը<ref>[http://wildhunt.org/2016/07/first-satanic-temple-candidate-loses-primary-bid.html Satanic Temple candidate loses primary bid]</ref>:
 
== Բաժանմունքներ ==
 
«Սատանայական տաճար»-ի շտաբ-բնակարանը գտնվում է [[Մասաչուսեթս]] [[Նահանգ|նահանգինահանգ]]ի Սալեմ քաղաքում<ref>[http://www.fox25boston.com/news/the-satanic-temple-to-open-international-headquarters-in-salem/446710701 The Satanic Temple to open international headquarters in Saleme]</ref>: Կազմակերպությունն ունի 18 բաժանմունք Միացյալ Նահանգների տարածքում և 4-ը՝ [[Եվրոպա|Եվրոպայում]]։յում։ Ամենամեծ և ակտիվ խմբերը գտնվում են Դետրոյթում և Լոս Անջելեսում:
 
«Սատանայական տաճար»-ի անդամ է հանդիսանում նաև պաշտամունքային կինոռեժիսոր Ջոն Ուոթերսը<ref>[https://www.thedailybeast.com/can-the-satanic-temple-save-america Can the Satanic Temple Save America?]</ref>:
Տող 71.
Լյուսիեն Գրիվզն արտահայտվել Է [[ԼաՎեյան սատանիզմ|ԼաՎեյան ուսմունքի]] մասին որպես սատանիզմի հնացած տարբերակ՝ քննադատելով նրան ավտորիտարիզմի և [[Հիերարխիա|հիերարխիկության]], քաղաքական լոբբինգի բացակայության, [[Սոցիալական դարվինիզմ|սոցիալ-դարվինիզմի]] և [[Ֆրիդրիխ Նիցշե|նիցշեանիզմի]] տարրերի առկայության համար, որոնք անհամատեղելի են [[Խաղերի տեսություն|խաղերի տեսության]], փոխադարձ ալտրուիզմի և ճանաչողական գիտության հետ:
 
Բացի այդ, «սատանայական տաճար»-ը զերծ է մնում գերբնականի հանդեպ հավատքից և [[Մոգություն|մոգությունիցմոգություն]]ից, որոնք ԼաՎեյան սատանիզմի անբաժանելի մաս են կազմում<ref>[https://thesatanictemple.com/pages/faq How does TST’s Satanism differ from LaVeyan Satanism?]</ref>:
 
== Տես նաև ==