«Էդիթ Մոդ Հալլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
Գրողը եղել է փակ անձնավորություն և չի փնտրել մամուլի ուշադրությունը: Նա մահացել է 66 տարեկան հասակում՝ 1947 թվականի փետրվարի 11-ին Դերբիշիրի Հազելվուդ քաղաքում<ref name="aim25" />:
 
== Գրողի կարիերա ==
Հալլը գրել սկսել է այն ժամանակ, երբ ամուսինը կռվելիս է եղել [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում<ref name="aim25" />:Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Շեյխը», հրատարակվել է 1919 թվականին Անգլիայում և շատ արագ ձեռք է բերել համաշխարհային ժողովրդականություն՝ ներառվելով 1921 և 1922 թվականներին Ամերիկայում ամենավաճառվողների տասնյակում<ref name="teo2">Teo, Hsu-Ming. ''Desert Passions: Orientalism and Romance Novels''</ref>: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 1,2 միլիոն օրինակ: 1921 թվականին [[Paramount Pictures]] ընկերությունը նկարահանել է վեպի կինոտարբերակը, իսկ ֆիլմում նկարահանված [[Ռուդոլֆ Վալենտինո]]ն համր կինոյի պատմության մեջ մնացել է որպես մեծագույն «սիրեկաններից» մելը: 1923 թվականին վեպն ունեցել է ավելի քան 100 հրատարակություն<ref name="melman">Melman, Billie. ''Women and the Popular Imagination in the Twenties: Flappers and Nymphs''. (New York: St. Martin’s Press, 1988).</ref>: Չնայած Հալլի ստեղծագործությունն անապատային ռոմանտիկայի ժանրում առաջինը չէր. այդ ժանրում արդեն ստեղծագործել էին [[Ռոբերտ Հիչենս]]ն ու Քեթլին Ռոդոսը, սակայն Հալլի վեպն առավել հաջողվածն էր և ամենամեծ ազդեցությունն ունեցավ հետագա գրողների վրա<ref name="teo" />:
 
Հալլը շարունակել է գրել ընդհուպ մինչև 1930-ական թվականները: Հսկայական հաջողություն է ունեցել նրա «Շեյխի որդիները» վեպը, որը հրատարակվել է 1925 թվականին, ինչպես նաև դրա էկրանավորումը՝ ''[[Շեյխի որդին]]'' ֆիլմը, որում նորից նկարահանվել է Վալենտինոն:
 
Իր կյանքի վերջին տարիներին գրողը ափսոսանք է հայտնել, որ շատ փոքր գումարով է վաճառել իր վեպերի էկրանավորման իրավունքը<ref name="as" />:
 
== Ստեղծագործություններ ==