«Քոբայրի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 120.
Քոբայրի զանգակատուն-տապանատունը իր տիպի առանձին կանգնած փոքրաթիվ օրինակներից է: Ուշագրավ է զանգակատան և տապանատան միատեղման առումով:
 
=== Վանքի սեղանատուն ===
Վանքի սեղանատունը (12-րդ դար) գտնվում է մեծ եկեղեցու հյուսիսարևմտյան բարձրադիր մասու` զանգակատուն-տապանատնից ընդամենը 2,5 մ հեռավորությամբ, գրեթե հյուսիս-հարավ դիրքով: Ուղղանկոյւն ընդարձակ դահլիճ է (ինչպես Թեղենյացի, Կիրանցի, Տաթևի սեղանատները)` 12,1x8,2մ չափերով: Պահպանվել են միայն պատերը (արևելյանը` կիսով չափ)կիսագնանաձև թաղի ստորին շարքի քարերով: Թաղը ուժեղացված է եղել կիսագլանաձև կտրվածքով որմնամուլթերից բարձրացող զույգ կամարներով: [[Որմնամուլթ]]երը երկայնական ուղղությամբ ևս իրար հետ կապվել են որմնանկարներով, որոնց բացվածքները տարբեր են (կիսաշրջանագծային, տափակ և այլն): Արևմտյան պատի հարավային [[որմնակամար]]ից բացվում է ուղղանկյուն խորշ` 2,2մ խորությամբ (ներկայումս լցված ստորգետնյա ջրերով): Գլխավոր մուտքը` [[1,7]]մ բացվածքով հյուսիսից է` առանց հարդարանքի: Մուտք ունեցել է նաև հարավարևելյան անկյունային մասից (պահպանվել են արևմտյան եզրաքարերը): Հյուսիսային պատի մնացորդից երևում է, որ սեղանատան կտուրը եղել է երկլանջ:
Հուշարձանների այդ խմբից դեպի հյուսիս` պարսպի գլխավոր մուտքից ոչ հեռու, թեքադիր տեղանքի վրա գտնվում է միանավ թաղակապ սրահավոր եկեղեցի ([[13-րդ դար]]): Արևելյան կողմում երկայնական առանցքից դեպի հարավ շեղված ունի խոր կիսաշրջանաձև խորան, որին հյուսիսից կից է կիսագլանաձև թաղով ծածկված [[ավանդատուն]]: Միակ մուտքը հարավից է` բարավորի մասում եզերված շթաքարազարդ պայտաձև գոտիով: Մեծ թեքությամբ երկլանջ կտուրը չի պահպանվել: Սրահը բռնում է հարավային ճակատի միջին մասը, արևելյան և հարավային կողմերից ունի կամարային զույգ բացվածքներ, իսկ արևմուտքից և հարավայինի մի մասում խուլ պատեր են: Ծածկված է [[կիսագլան]]աձև թաղով, որը [[եկեղեցու|եկեղեցի]] կողմից հենվում է սրահի ողջ երկարությունը բռնող որմնակամարի վրա: Սյուներն ունեն [[ութանիստ]] բներ, անկյունները [[շթաքար]]ի ձևով հանված [[քառանիստ]] խոյակներ ու խարիսխներ: