«Մասքութներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
Մասքութները հիշատակվում են Փավստոս Բյուզանդի կողմից, Անանիա Շիրակացու «Աշխարհացույցում» և այլ հայկական պատմական աղբյուրներում։
 
Արևելյան Անդրկովկասի Մերձկասպյան տարածքներում բնակվող և մասքութներ հավաքական անվանումով կոչվող հնագույն վաչկատուն ցեղեր: Սերվել են մոսոքակասկյան ժողովուրդների Մոսոքյան ծագում ունեցող մոսինոյկյան ցեղաճյուղի ցեղերից: Մ.թ.ա XIII դարից տեղափոխվել են Հայասայի ցեղապետության հյուսիս-արևելյան սահմանամերձ տարածքները՝ որոնց մի հատվածը բնակեցրել է պատմական Հայաստանի հյուսիս-արևմտյան ծայրագավառները (Գոդերձական նահանգ, վրացերեն՝ Սամցխե երկիր)՝ հիմք դնելով Մոսխեր կոչվող ցեղերին, իսկ մյուս հիմնական հատվածը բնակեցրել է Արևելյան Անդրկովկասի Մերձկասպյան տարածքները՝ իրենց ազգակից սավիրների հարևանությամբ՝  հիմք դնելով Մասքութներին: Հերոդոտոսը մասքութների բնակության վայրը տեղադրում է Կասպից ծովից արևմուտք ընկած տարածքները, ընդհուպ Երասխ (Արաքս) գետի ափերը՝ համարելով նրանց սկյութական ցեղերի (սարմատներ, սավրոմատներ, սակեր) և աղվանական ծագում ունեցող ու մազքութներին ազգակից ալանական ցեղերի նախահայրերը: Մասքութների ցեղախմբերը նաև մեծ դեր են խաղացել Մադայան ծագում ունեցող Հյուսիս իրանական մարական ցեղերի ձևավորման գործընթացում: Մ.թ.ա VIII-VII դդ. մազքության վաչկատուն ցեղախմբերը անցնելով Դերբենդի կիրճը՝ տարասփռվել են Կասպից ծովի հյուսիսային և հյուսիս-արևելյան ափերով, բնակեցրել Հյուսիսային Կովկասը և հարակից տարածքները՝ հիմք դնելով սկյութական ցեղերին: Մասքության ցեղերի մի հատվածը, որը բնակեցրել է Մերձարալյան տափաստանները՝ պահպանել է իր սկզբնական Մասքութ անվանաձևը, որոնց հին պատմաբանները (Դիոս Կասսիոս, Պրոկոպիոս Կեսարացի) երբեմն հորջորջում են Մասսագետներ ձևով (որոշ գիտնականների կարծիքով նշանակում է ՙմեծ գեթեր՚ կամ ՙմեծ սակա-սկյութական հորդա՚): Հերոդոտոսը բազմաթիվ մանրամասներ է հաղորդում մասքութների բարքերի, կենցաղի և հավատալիքների վերաբերյալ: Ըստ հայկական աղբյուրների մ.թ. I դ. մասքութները Անդրկովկասի հյուսիս-արևելքում ստեղծել են վարչա-քաղաքական միավոր, որը կոչվել է Մասքթաց (Մազքթաց) աշխարհ՝ Չող (Չոր, Ճոր) կենտրոնով, որից և այդ երկրամասը հաճախ կոչվել է Չողա (Ճորա, Չորա) երկիր: Մասքութները հպատակեցրել են իրենց արևմտյան հարևան՝ Բուն Աղվանքի բնակիչներ՝ աղվաններին, և մ.թ. I դ. 2-րդ կեսին հիմնել Մասքթաց կամ Աղվանքի թագավորությունը, որի գահին նստել է մասքութներին ազգակից (հարավ սկյութական՝ սակերից սերված) Պարթևական ծագում ունեցող Արշակունիների արքայատան ներկայացուցիչները (Մասքթաց կամ Աղվանից Արշակունիների հարստություն): Հայաստանի և Մասքութների միջև երբեմն տեղի ունեցող պատերազմները հրահրել է Սասանյան Պարսկաստանը: Աղվանքի մասքութները իրենց գոյությունը պահպանել են մինչև արաբական տիրապետությունը, որից հետո բռնությամբ մահմեդականացվել են, կորցրել իրենց էթնիկական դեմքը և ձուլվել հետագա դարերում նույն տարածքի վրա կազմավորված էթնիկական խմբերին:
 
== Աղբյուրներ ==
* Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություններն ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, Երևան, 1968։
*Ա.Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>>  Եր.-2002թ.
 
[[Կատեգորիա:Հին ազգեր‎]]