«Խազագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 4.
[[Պատկեր:Armenian xazer 4.jpg|400px|մինի|Խազագրության հիմնական նշանների միակցությունը (ըստ Ն. Թահմազյանի) և տառային լրացուցիչ նշումները]]
 
'''Խազագրություն''', հայ միջնադարյան երաժշտական գրության արվեստն է։ Ձևավորվել է [[8-րդ դար|VIII]] դարից։ Գաղափարի ծագումն ու սկզբնական իրականացումը կապված են [[Ստեփանոս Սյունեցի|Ստեփանոս Սյունեցու]] անվան հետ։ Խազագրության հետագա մշակմանն ու զարգացմանը մասնակցել են [[Գրիքոր Գռզիկ]]ը (Այրիվանեցի), [[Անանիա Նարեկացի]]ն, [[Խաչատուր Տարոնացի]]ն, [[Ներսես Շնորհալի]]ն, [[Գրիգոր Խալ]]ը, [[Գևորգ ՍկեռացիՍկևռացի]]ն, [[Թովմա Մեծոփեցի]]ն, [[Գրիգոր Խլաթեցի]]ն և ուրիշներ։
 
Պահպանվել է շուրջ 2000 գիրք (ավելի քան 1000-ը՝ Երեանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում) և շատ պատառիկներ, որոնք բովանդակում են հայ մասնագիտացված միաձայն երաժշտության դեռևս V դարից երգված բազմաթիվ ստեղծագործությունների խազագրումներ։ Դրանք, սակայն, առ այսօր լրիվ ընթեռնելի չեն, քանի որ չի հայտնաբերվել խազագրության սկզբունքը բացահայտող գրավոր շարադրված որևէ ամբողջական ուսմունք։ XVI - XVIII դդ. խազերը կարդալը հետզհետե մոռացվել է (թեև երգերը շարունակել են արտագրել, [[XVII դար]]ից՝ նաև տպագրել), իսկ [[XIX դար]]ի սկզբում դրանք իրենց տեղը զիջել են նոր-հայկական ձայնագրությանը։