«Ձմեռային հեքիաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
 
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն
|անվանում = Ձմեռային հեքիաթ
Տող 24 ⟶ 23՝
|վիքիդարան =
|վիքիքաղվածք =}}
'''Ձմեռային հեքիաթ''' ({{lang-en|The Winter's Tale}}), [[Ուիլյամ Շեքսպիր]]ի պիեսներից, որն առաջին անգամ հրատարակվել է [[Առաջին ֆոլիո]]յում 1623 թվականին: Թեպետ այն դասվել է կատակերգությունների շարքին<ref>''WT'' comes last, following ''Twelfth Night'' which uncharacteristically ends with a blank recto page, suggesting to Arden editor J.H.P. Pafford there was some hesitation as to where ''WT'' belonged at the time of printing the Folio. (J.H.P. Pafford, ed. ''The Winter's Tale'' (Arden Shakespeare) 3rd ed. 1933:xv–xvii.)</ref>, սակայն ըստ որոշ ժամանակակից խմբագիրների [[Շեքսպիրի ուշ ռոմանսներ]]ից է: Մի քանի քննադատներ Ձմեռային հեքիաթը համարում են [[Շեքսպիրի խնդրահարույց պիեսներ]]ից, քանի որ առաջին երեք գործողությունները լի են [[հոգեբանություն|հոգեբանական]] [[դրամա]]յով, մինչդեռ վերջին երկուսը՝ [[կատակերգություն|կատակերգական]] են և ունեն երջանիկ ավարտ<ref>William W. Lawrence, ''Shakespeare's Problem Comedies'', New York, Macmillan, 1931; pp. 9–13.</ref>: Պիեսն ընդմիջումներով բավականին հայտնի դարձավ՝ վերակենդանանալով զանազան վերապատումներում արված թատրոնի [[Շեքսպիրյան ներկայացումների պատմություն|Շեքսպիրյան ներկայացումների պատմության]] առաջատարների կողմից, սկսած Դեյվիդ Գարրիքի [[Ֆլորիսել և Պերդիտա]] վերապատումից (առաջին անգամ ներկայացվել է 1753 թվականին և հրատարակվել է 1756 թվականին ): Ձմեռային հեքիաթը նորից վերածնվեց XIX դարում, երբ չորրորդ գործողությունը՝ «հովվերգությունը» մեծ հայտնիություն ձեռք բերեց: XX դարի երկրորդ կեսին Ձմեռային հեքիաթն ամբողջությամբ՝ մեծամասամբմեծ մասամբ կազմված Առաջին ֆոլիոյի տեքստերի հիման վրա, հաճախ ներկայացվում էր՝ գրանցելով հաջողության տարբեր աստիճաններ:
 
== Գործող անձինք ==
Տող 62 ⟶ 61՝
 
[[Պատկեր:Wageman - Fawcett as Autolycus.jpg|thumb|left|(1828) նկարն ըստ Թոմաս Չարլզ Վեյգմանի, Ջոն Ֆոուսեթը Ավտոլիկոսի դերում (Ձմեռային հեքիաթ)]]
[[Պատկեր:Pauline Implores Leontes.jpg|thumb| Թանաքով գծանկար, Գործողություն II, Տեսարան III: Պաուլինան աղաչում է Լեոնտեսին գթասիրտ լինել իր դստեր՝ Պերդիտայի հանդեպ: Նկարազարդումն արված է Լեմերի պատմությունների համար, 1918.]]
 
Պիեսը սկսվում է երկու մանկության ընկերների՝ Լեոնտեսի՝ Սիցիլիայի արքայի և Պոլիքսենեսի՝ Բոհեմիայի արքայի զբոսանքի տեսարանով: Պոլիքսենեսը այցելում է Սիցիլիայի թագավորություն և իր հին ընկերոջ հետ վայելում է ժամանակը: Այնուամենայնիվ, ինն ամսից Պոլիքսենեսը որոշում է վերադառնալ իր թագավորություն`գործերը կարգի բերելու և որդուն տեսնելու համար: Լեոնտեսը հուսահատությամբ համոզում է Պոլիքսենեսին ավելի երկար մնալ, բայց նրա ջանքերն իզուր են անցնում: Այդ ժամանակ Լեոնտեսը որոշում է կնոջը՝ Հերմիոնեին ուղարկել համոզելու համար Պոլիքսենեսին: Հերմիոնեն համաձայնում է և կարճ զրույցից հետո Պոլիքսենեսը մնում է: Լեոնտեսը շփոթմունքի մեջ է ընկնում այն բանից, թե ինչպես Հերմիոնեն կարողացավ այդքան հեշտությամբ համոզել Պոլիքսենեսին և անսպասելիորեն սկսում է կասկածել, որ իր հղի կինը հարաբերություններ է ունեցել Պոլիքսենեսի հետ, և երեխան ապօրինի է: Լեոնտեսը հրամայում է Կամիլլոյին՝ Սիցիլիայի լորդին, թունավորել Պոլիքսենեսին: Փոխարենը Կամիլլոն զգուշացնում է վտանգի մասին Պոլիքսենեսին, և նրանք միասին փախչում են Բոհեմիա: Կատաղած նրանց փախուստից՝ Լեոնտեսը հանրայնորեն մեղադրում է կնոջը անհավատրմության մեջ և հայտարարում է, որ երեխան, ում կրում է իր կինը, ապօրինի է: Նա Հեմիոնեին բանտ է նետում՝ հակադրվելով ազնվականների բողոքներին և իր լորդերից երկուսին՝ Կլեոմենեսին ու Դիոնին, ուղարկում է Դելֆոսի գուշակի մոտ՝ համոզված լինելով, որ վերջինս կարդարացնի իր կասկածները: Այդ ընթացքում թագուհին աղջիկ է լույս աշխարհ բերում, և նրա հավատարիմ ընկերը՝ Պաուլինան երեխային տանում է արքայի մոտ՝ հույս ունենալով որ երեխան կմեղմի նրա սիրտը: Արքան ավելի է բարկանում և հրամայում է Պաուլինայի ամուսնուն՝ լորդ Անտիգոնուսին տանել երեխային և թողնել նրան ամայի մի վայրում: Կլեոմենեսը և Դիոնը վերադառնում են և գտնում Հերմիոնեին հրապարակավ ստորացված և կանգնեցված դատաստանի առջև: Նա պնդում է իր անմեղությունը և խնդրում է դատից առաջ կարդալ Գուշակի խոսքը: Գուշակը հաստատում է, որ Հերմիոնեն և Պոլիքսենեսը անմեղ են, Կամիլլոն ազնիվ մարդ է, և որ Լեոնտեսը չի ունենա ժառանգորդ մինչև իր կորուսյալ դուստրը չգտնվի: Լեոնտեսը խուսափում է լուրերից և չի ընդունում դրանք որպես ճշմարտություն: Երբ լուրը տարածվում է, հայտնի է դառնում, որ Լեոնտեսի որդին՝ Մամիլիուսը մահացել է՝ իր մոր հանդեպ անարդար մեղանդրանքների հետևանքով առաջացած հյուծող հիվանդությունից: Հերմիոնեն ուշագնաց է լինում և Պաուլինան տանում է նրան, ապա հայտնում է թագուհու մահվան մասին վերջինիս սրտաբեկ և հուսահատ ամուսնուն: Լեոնտեսը ողբում է՝ անցկացնելով իր մնացյալ օրերը զղջալով որդու կորստի, լքված դստեր և իր թագուհու համար:Այդ ընթացքում, Անտիգոնուսը թողնում է նորածնին Բոհեմիա ծովափին՝ հայտնելով որ երազում տեսել է Հերմիոնեին, ով խնդրել է նրան դստերը Պերդիտա անվանել: Անտիգոնուսը երեխայի մոտ է թողնում մի արկղիկ, որի մեջ ոսկի էր և այլ զարդարանքներ, որոնք վկայում էին երեխայի ազնվական ծագման մասին: Հանկարծ կատաղի փոթորիկ է սկսվում՝ վնասելով այն նավը, որով եկել էր Անտիգոնուսը: Նա խղճում էր երեխային, բայց փախչում է՝ Շեքսպիրի ամենահայտնի բեմական տեսարանի մեջ՝ « Փախուստ պարտադրված արջից»: Հայտնի չէ, թե արդյոք Շեքսպիրը իրական արջ է օգտագործել Լոնդոնում, թե դերասան՝ արջի հագուստով: Բարեբախտաբար Պերդիտային փրկում են հովիվն ու իր որդին, վերջինիս նաև «Ծաղրածու» են անվանում:
Տող 70 ⟶ 69՝
==Սկզբանղբյուրներ ==
[[Պատկեր:Leslie - Autolycus.jpg|image|thumb|left|300px|''[[Ավտոլիկոս]]'' (1836) [[Չարլզ Ռոբերթ Լեսլի]]]]
Ձմեռային հեքիաթի հիմնական սյուժեն վերցված է [[Ռոբերտ Գրին (գրող)|Ռոբերտ Գրինի]] ''Պանդոստո'' հովվերգական ռոմանսից` հրատարակված 1588 թվականին: Շեքսպիրի կատարած փոփոխությունները սյուժեում խիստ նուրբ են, հատկապես որ այն դրամատիկ չէ, և Շեքսպիրի հավատարիմ մնալը այդ բնորոշ գծին «Ձմեռային հեքիաթին» տալիս է ամենատարբեվող գիծը՝ տասնվեց տարվա տարբերություն երրորդ և չորրորդ գործողությունների միջև:
 
Չնչին փոփոխություններ կան մարդկան անունների, տեղանունների և որոշ սյուժետային մանրամասների մեջ: Ամենամեծ տարբերությունը Հերմիոնեի պայքարն է և Լեոնտեսի (Պանդոստո) հաշտությունը պիեսի վերջում: Հերմիոնեին համապատասխան հերոսուհին «Պանդոստո» ռոմանսում մահանում է՝ դավաճանության մեջ մեղադրվելուց հետո մինչ Լեոնտեսին համապատասխան հերոսը նայում է հետ իր արարքներին (ներառյալ դստեր հանդեպ արյունապիղծ տարվածությունը) ինքնասպան է լինում: Շեքսպիրի տարբերակում Հերմիոնեի արձանի ստեղծում վերջին գործողության մեջ մեծ թեմատիկ տարբերություն է ստեղծում ի հակադրություն «Պանդոստո»-յի:
Տող 98 ⟶ 97՝
* [[s:Author:William Shakespeare|Shakespeare's Plays]] at Wikisource
* [http://www.opensourceshakespeare.org/concordance/ A thorough (open source) concordance of all of Shakespeare's plays]
 
 
 
== Ծանոթագրություններ ==