«Հայաստանի առաջին բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.nl/ +books.google.am/)
Տող 16.
Հռոմի վերջին կայսր [[Թեոդոս I Մեծ]]ը (379-392) և պարսից շահ [[Շապուհ III]]-ը (384-388), երկու տարի տևած թվականների բանակցությունների արդյունքում 387 թվականին կնքեցին Երզնկայի հաշտության պայմանագիրը, որով Մեծ Հայքը բաժանվեց նրանց ազգեցության ոլորտների միջև. արևմտյան (Հռոմեական) մասում գահակալեց [[Արշակ Գ]]-ն, իսկ արևելյան (պարսկական) և մեծագույն մասում՝ [[Խոսրով Դ]]-ն։
 
Հռոմին անցավ Մեծ Հայքի միայն արևմտյան փոքր հատվածը՝ [[Բարձր Հայք]], [[Ծոփք]] և [[Աղձնիք]] նահանգները. [[Փոքր Հայք]]ն անկախությունը կորցրել էր դեռ [[Հայ-հռոմեական պատերազմ]]ի արդյունքում։ Հռոմը հրաժարում էր նաև Վիրքից և Աղվանքից<ref>Ronald Grigor Suny, [https://books.google.nlam/books?id=riW0kKzat2sC&pg=PA22&dq=Peace+of+acilisene&hl=nl&sa=X&ei=9BCmVMzFJ8TmapbzgtgL&ved=0CDUQ6AEwAw#v=onepage&q=Peace%20of%20acilisene&f=false The Making of the Georgian Nation]</ref>: Մեծ Հայքի մնացած 12 նահանգները անցան Պասրկաստանին, սակայն ոչ որպես վարչատարածքային մեկ միավոր. [[Պարսկահայք]]ը և [[Փայտակարան]]ն ընդգրկվում են [[Ատրպատական]]ի սահմաններում: Դրանք աստիճանաբար զրկվում են հայկական ինքնությունից և այլևս երբեք որևէ հայկական իշխանության կամ թագավորության մեջ չեն մտնում։ [[Գուգարք նահանգ|Գուգարաց]] բդեշխութունը, ինչպես նաև [[Ջավախք]]ը և [[Կղարջք]]ը միանում են Վիրքին, իսկ [[Ուտիք]]ը և [[Արցախ]]ը՝ Աղվանքին<ref>Новосельцев А. П. , Пашуто В. Т., Черепнин Л. В. [http://www.padaread.com/?book=48963&pg=45 Пути развития феодализма. — Наука, 1972. — С. 45.]</ref>։
 
Արշակունիների թագավորական իշխանությունն [[Այրարատ]]ից բացի տարածվում էր [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]], [[Վասպուրական]], [[Տուրուբերան]], [[Մոկք]], [[Տայք]] աշխարհների վրա: Դրանց առավել ազդեցիկ նախարարները՝ [[Սյունիներ]]ը, [[Արծրունիներ]]ը, [[Մամիկոնյաններ]]ը, [[Ռշտունիներ]]ն ու [[Բագրատունիներ]]ը, միշտ չէ, որ համատարած ընդունում էին թագավորի իշխանությունը: Կենտրոնախույս ձգտումներ ունեին նաև ավելի նվազ իշխանական տները: Արդյունքում չորս տասնամյակ անց՝ 428 թվականին, հայ նախարարները դիմում են պարսից արքունիքին՝ իրավազրկել հայոց արքային և Հայաստանը վերածել [[Մարզպանական Հայաստան|մարզպանության]]: Որոշ ընդհատումներով ավելի քան հազար տարի (մ.թ.ա. 612 - մ.թ. 428) գոյատևած հայոց թագավորությունը թուլանում և անկում է ապրում: