«Դահուկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Skis by Ivan Isaev from Russian Ski Magazine.jpg|250px|մինի|Դահուկներ]]
'''Դահուկներ''' հարմարանքներ, որոնք մեծացնում են հենման մակերեսը և թեթևացնում շարժումը [[ձյուն]]ապատ, [[ճահիճ|ճահճոտ]] և ջրայիև տարածություններով։ Լինում են 2 տեսակ՝ քայլքի և սահելու, ըստ նշանակության՝ ձյունային և ճահճային։ Սահելու դահուկը՝ մարզական, լեռնային, տուրիստական, որսորդական, տեխնիկական, բեռնատար, զինվորական, մանկական, ջրային։ Ունեն տարբեր կշիռ ու չափսեր, վազքի դահուկների երկարությունը՝ 180-200 սմ, լայնությունը, թաթի մասում՝ 6-7 սմ, միջին մասում՝ 5,5-6 սմ, ետին մասում՝ 5,5-6,3 սմ, զույգ դահուկների կշիռը՝ 3-3,5 կգ։ [[Սլալոմ]]ի դահուկներինը, համապատասխանաբար՝ 180-220 սմ, 8-9 սմ, 6-7 սմ, 7,5-8 սմ, 4-4,5 կգ։ Ցատկի դահուկներինը՝ 220-245 սմ, 9,5-10 սմ, 7,5 - 8 սմ, 8,5-9 սմ, 6,5-12,5 կգ։ Ներկայումս դահուկները լայնորեն օգտագործվում են [[ֆիզկուլտուրա]]յի և սպորտի բնագավառում։
 
== Նյութեր և տեխնոլոգիաներ ==
Նախկինում դահուկները պատրաստում էին ամուր փայտից, անփայլ էր, արտաքին տեսքն այնքան էլ շքեղ չէր: 19-րդ դարը դահուկավազքի համար զարգացման և տեխնիկական հեղափոխության դարաշրջան էր: Բացի արտաքին տեքի փոփոխությունից, փոփոխման ենթարկվեցին նաև դահուկների կառուցվածքն ու արտադրական տեխնոլոգիաները. ստեղծվեցին դահուկ արտադրող գործարաններ, որոնք համալրվեցին հատուկ մեքենաներով և սարքավորումներով: Արդյունաբերության մեջ դահուկարտադրության այս մեթոդը պահպանվեց այնքան ժամանակ, մինչև ի հայտ եկան պլաստիկ նյութերը: Պլաստիկ նյութերի առավելությունն այն է, որ նրանք չեն թրջվում, ձյունը նրան չի կպչում, ավելի լավ է սահում, քան փայտը:
Այսպիսով, նախ պատրաստում էին դահուկներ՝ պլաստմասսե ծածկույթով, ապա՝ ամբողջովին պլաստիկ դահուկներ:
Ներկայումս արտադրվող դահուկների ներքին կազմությունը կարող է շատ բարդ լինել` սպորտի և սպորտայինի սարքավորումների արդյունաբերությունը մեծ գումարներ է ներդնում գիտական ​​հետազոտություններում:
Ժամանակակից դահուկների արտադրությունում օգտագործվում են տարբեր տեսակի պլաստիկ նյութեր, փայտ, կոմպոզիտային նյութեր, համաձուլվածքներ:
Դահուկների սահող մակերեսի խնամքի համար կիրառվում են հատուկ դահուկային քսուքներ:
Khnamk’i hamar
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=265}}