«Քլիվլենդի գեղարվեստի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Թանգարան}} '''Քլիվլենդի գեղարվեստի թանգարան''' ({{lang-en|Cleveland Museum of Art}}), մշակութային հիմնա...»:
 
չ →‎top: մանր-մունր փոփոխություններ oգտվելով ԱՎԲ
Տող 4.
Արվեստի [[թանգարան]]ը հիմնադրվել է 1913 թվականին Քլիվլենդի մի քանի խոշոր ձեռնարկատերերի կողմից։ Նրա շենքը [[բոզար]] ոճով կառուցել է ''Georgia Marble Company'' ընկերությունը՝ Ուեյդ այգու հարավային մասում։ Այգին և թանգարանը նախագծել է ''Hubbell & Benes'' քլիվլենդյան ճարտարապետական բյուրոն։ Ամերիկացի ձեռնարկատեր և բարեգործ Ջեպտա Ուեյդը իր հողերի զգալի մասը նվիրաբերել է այս համալիրին<ref>[http://ech.case.edu/ech-cgi/article.pl?id=WJHI WADE JEPTHA HOMER I]{{ref-en}}</ref>․ դրա համար այգին կրում է նրա անունը։
 
Հաճախորդների համար թանգարանը բացվել է 1916 թվականի հունիսի 6-ին։ Ջեպտա Ուեյդի թոռը, որը նույնպես մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում արվեստի նկատմամբ, առաջին փոխնախագահն էր, իսկ 1920 թվականից՝ թանգարանի նախագահը։ Թանգարանի շենքը որպես ճարտարապետական հուշարձան դրվել է պահպանության տակ ([[ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյան]])։
 
1958 թվականի մարտին թանգարանային մակերեսները ընդլայնվել են։ 1971 թվականին թանգարանը կրկին ընդլայնվել է՝ հյուսիսային թևի բացումով։ 1983 թվականին իրականացվել է թանգարանի երրորդ վերանորոգումը․ մեծացվել է գրադարանը և ստեղծվել է մի քանի նոր պատկերասրահ։ Այս վերանորոգումը իրականացվել է ուրուգվացի ճարտարապետ Ռաֆայել Վինոլիի նախագծով։ 2005 թվականին սկսվել է թանգարանի կապիտալ վերանորոգումը, որը նախատեսված էր ավարտել 2012 թվականին, բայց ավարտվել է 2013 թվականին։
 
2014 թվականի դրությամբ Քլիվլենդի թանգարանի հավաքածուն կազմված է 15 բաժնից։ Թանգարանի գրադարանը ԱՄՆ-ի՝ արվեստի խոշորագույն գրադարաններից մեկն է:է։ 1913 թվականին թանգարանում հաշվվում էր 10 000 հատոր, 1950-ական թվականներին՝ 37 000, իսկ 21-րդ դարի սկզբին՝ 431 000։ Թանգարանի հաճախելիությունը Ռոբերտ Բերգմանի ղեկավարության ժամանակ 1993 թվականի 400 000 մարդուց 1999 թվականին հասել է ավելի քան 600 000 մարդու<ref>[https://www.nytimes.com/1999/05/07/arts/robert-p-bergman-53-head-of-cleveland-museum-of-art.html Robert Bergman, 53, Head Of Cleveland Museum of Art]{{ref-en}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==