«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 222.
[[1893]] - [[1895]] թթ. աշխատել է [[Բաքու|Բաքվում]]` Շրջանային Ճարտարապետական բաժնում որպես ինժեներ-ճարտարապետ։ Այդ շրջանում նա հայտնում է կնոջը ապագա կառուցվելիք եկեղեցու նախագծի մասին։ [[1895]] - [[1897]] թթ աշխատել է [[Բաթում]]ում` որպես ճարտարապետ, իսկ [[1897]] - [[1899]] թթ. [[Թբիլիսի]]ի քաղաքային կառավարությունում՝ որպես շրջանային ճարտարապետ։ Նա Թիֆլիսի Մեյդանի շրջանում կառուցել է չայխանայի շենք՝ իրանական ոճով<ref name="ourbaku"/>։
 
[[1899]] - [[1906]] թթ. [[Բաքու|Բաքվի]] նավթ արդյունահանողների կոնգրեսի խորհրդում աշխատել է որպես ավագ ճարտարապետ։ Նա ակտիվ համագործակցել է տեղական նավթ արդյունահանողներիւ հետ։ Բաքվում նախագծել է հիվանդանոց, բնակելի շենքերի նախագծեր,<ref>Edmond Tigranyan - «Activity of Armenian architects in South Caucasus» - ISBN 99930-0-001-2</ref>, հյուրանոցներ Բալախանի շրջանում<ref name="hayazg"/>։[[Պատկեր:Budagovsky armenian temple in Baku2.jpg|200pxalt=|աջիցմինի]]
===Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի շինարարություն===
Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար [[1898]] թվականին Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1906 թվականի սեպտեմբերի 6-ին։ [[1907]] թվականի [[փետրվարի 28]]-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր, որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր։ [[Հունիսի 4]]-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որի համաձայն հաղթող էր ճանաչվում [[Գաբրիել Տեր-Միքայելյան]]ի նախագիծը, իսկ երկրորդ տեղում էր ճարտարապետ Պետրովսկու նախագիծը։ Սակայն Բուդաղյանի ժառանգները դժգոհ մնացին արդյունքից ու հունիսի 7-ին պատվերը տվեցին Քաջազնունուն։ [[Օգոստոսի 2]]-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները։ Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից։ Եկեղեցու կառուցման բյուջեն, ըստ նախնական նախագծի, կազմել է 300 հազար ռուբլի, սակայն ժառանգված գումարը ընդամենը 200 հազար էր, այդ պատճառով Քաջազնունին կատարել է որոշ փոփոխություններ, մասնավորապես եկեղեցու տարողունակությունը պակասեցրել է 1500 մարդուց՝ 1000-ի։