«Ժամանակակից մակրոտնտեսագիտական գիտությունների պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 66.
 
=== Ոչ քեյնսական մոդելներ ===
[[Պատկեր:Islm.svg|thumb|right|alt=График модели IS-LM|[[IS–LM մոդել|IS-LM մոդել]] մոդելիի գրաֆիկը։]]
1937 թվականին [[Ջոն Հիկս]]ը{{efn|{{статья | автор = Hicks J. R. | автор2 = | first2 = | date=1937-04 | заглавие = Mr. Keynes and the "Classics"; A Suggested Interpretation | journal = Econometrica | volume = 5 | issue = 2 | pages = 147–159 | издательство = | jstor = 1907242 | doi = 10.2307/1907242 | url = | format = | accessdate = }}}} հրապարակում է հոդված, որը ադապտացնում էր Քեյնսի գաղափարները ընդհանուր հավասարակշռության մոդելի հետ, որտեղ ապրանքային և փողային շուկաները միաժամանակ գտնվում էին հավասարակշռության մեջ։ Հիկսի մոդելը, որը կոչվում էր՝ [[IS–LM մոդել|IS-LM]] ([[Անգլերեն|անգլ]]. Investment-Savings/Liquidity preference-Money supply — «Երկարատև ներդրումներ-Խնայողություններ/Նախապատվություն իրացվելիությանը-Փողային առաջարկ»){{sfn|Snowdon & Vane|2005|p=106}}, դառնում է տասնամյակի կիրառական և տեսական հետազոտությունների գործիքը մինչև 60-ական թվականները{{sfn|Snowdon & Vane|2005|p=102}}։ Մոդելում ապրանքաշուկան ներկայացված է IS կորով․ կետերի բազմություն, որը համապատասխանում է երկարատև ներդրումների և խնայողությունների միջև հավասարակշռությանը։ LM կորը ներկայացնում է իրանից կետերի բազմություն փողային շուկայում։ IS և LM կորերի հատման կետը համարվում է ամբողջական հավասարակշռությունը տնտեսության մեջ{{sfn|"IS/LM Model and Diagram"|1999}}, որը բնութագրվում է տոկոսադրույքի և թողարկման եզական նշանակությամբ։ Մոդելը մեկնում է տոկոսադրույքը որպես փողային տեղափոխության մեխանիզմ, մղանցք, որի միջով փողի առաջարկը համագործակցում է տնտեսության մեջ ամբողջական թողարկման և զբաղվածության հետ{{sfn|Froyen|1990|p=173}}։ Փողի առաջարկի կրճատումը հանգեցնում է տոկոսադրույքի բարձրացմանը, ինչը քչացնում է երկարատև ներդրումների հանդեպ խթանիչների քանակը, և հաջորդաբար իջեցնում տնտեսության մեջ ապրանքների թողարկումը{{sfn|Ireland|2008}}։ Մոդելը լրացվում է այլ տնտեսագետների կողմից{{efn|{{статья | автор = Modigliani F. | автор2 = | first2 = | date=1944-01 | заглавие = Liquidity Preference and the Theory of Interest and Money | journal = Econometrica | volume = 1 | issue = 12 | pages = 45–88 | издательство = | jstor = 1905567 | doi = 10.2307/1905567 | url = | format = | accessdate = }}}}։ Այսպիսով 1944 թվականին [[Ֆրանկո Մոդիլյանի]]ն ներառում է դրա մեջ աշխատաշուկան։ Ընդհանուր հավասարակշռությունը ծագում է ապրանքի, փողի և աշխատուժի մեկը մյուսի հետ կապված շուկաների մեջ{{sfn|Blanchard|2000|p=1379}}, իսկ գործազրկությունը բացատրվում է խիստ նոմինալ աշխատավարձով{{sfn|Fletcher|2002|p=524}}{{sfn|Blanchard|2000|p=1379}}։