«Օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 196.
|}
Մարջանների ձևավորման ժամանակաշրջանից առաջ օրվա տևողությունն իմանալու համար գիտնականներն ստիպված են եղել դիմել կապտականաչ ջրիմուռների օգնությանը։ [[1998 թվական]]ին [[Տյանցզին]]ի երկրաբանության և հանքային ռեսուրսների ինստիտուտի չինացի հետազոտողներ Չժու Շիսինը, Խուան Սյուեգուանն ու Սին Խոուտյանը վերլուծել են 1,3 մլրդ տարեկան ավելի քան 500 հանածո ստրոմատոլիտներ, որոնք աճել են հասարակածի շրջանում և թաղված են եղել Յանշան լեռներում։ Կապտականաչ ջրիմուռները օրվա լուսավոր ու մութ շրջանների փոփոխությանն արձագանքում են իրենց աճման ուղղության փոփոխությամբ և գույնով. ցերեկը նրանք բաց գույնի են և աճում են ուղղահայաց, գիշերն ունեն մուգ գույն և աճում են հորիզոնական։ Տվյալ օրգանիզմների արտաքին տեսքով, հաշվի առնելով նրանց աճման արագությունը և երկրաբանության ու [[կլիմայագիտություն|կլիմայագիտության]] վերաբերյալ եղած գիտելիքները՝ հնարավոր է դարձել որոշել կապտականաչ ջրիմուռների տարեկան, ամսական ու օրական աճի ռիթմերը։ Ըստ ստացված արդյունքների՝ գիտնականները եզրակացրել են, որ 1,3 մլրդ տարի առաջ (Մինչքեմբրիի ժամանակաշրջան) երկրային օրը տևել է 14,91—16,05 ժամ, իսկ տարին կազմված է եղել 546-588 օրվանից<ref>[http://izvestia.ru/news/278966 Миллиард лет назад земной год длился 540 дней («Известия», 15 июля 2003)]</ref>։
 
Գոյություն ունեն այդ գնահատականի հակառակորդներ, որոնք նշում են, որ հնագույն մակընթացական նստվածքների, տայդալիտների ուսումնասիրությունների արդյունքները հակասում են դրան<ref>{{статья |автор=Андрей Журавлев |заглавие=Письмо месяца |издание=Популярная механика |год=2017 |номер=7 |страницы=12 }}</ref>։
 
[[Պատկեր:LengthOfDay 1974 2005.png|thumb|250px|Օրվա տևողության փոփոխությունը 1974-2015 թվականներին (ուղղահայաց՝ միլիվայրկյանների սանդղակ)]]
Երկար ժամանակահատվածում Երկրի պտտման արագության փոփոխությունից (և դրանից բխող օրվա տևողության փոփոխությունից) բացի օր առ օր չնչին չափով փոխվում է նաև մոլորակի պտտման արագությունը՝ կախված զանգվածի բաշխումից, օրինակ՝ միջին ջերմաստիճանի տատանման հետևանքով [[համաշխարհային օվկիանոս]]ի կամ մթնոլորտի ծավալի նվազման պատճառով։ Համաշխարհային օվկիանոսի կամ մթնոլորտի սառեցման դեպքում Երկիրն ավելի արագ է պտտվում (և հակառակը), որովհետև գործում է [[իմպուլսի պահպանման օրենք]]ը։ Օրվա միջին տևողություն փոփոխություն կարող են առաջացնել երկրաբանական իրադարձությունները, օրինակ՝ ուժեղ երկրաշարժները։ Այսպես, 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով օրվա տևողությունը նվազել է մոտավորապես 2,68 միլիվայրկյանով<ref>[http://www.nasa.gov/home/hqnews/2005/jan/HQ_05011_earthquake.html NASA — NASA Details Earthquake Effects on the Earth]</ref>։ Այդպիսի փոփոխությունները գրանցվում են և կարող են չափվել ժամանակակից մեթոդներով։
 
1967 թվականին Չափերի և կշիռների միջազգոյին կոմիտեն ընդունել է ֆիքսված վայրկյանը՝ անկախ Երկրի վրա արևային օրվա ընթացիկ տևողությունից։ Նոր վայրկյանը հավասար է ճառագայթման 9192631770 պարբերություններին, որը համապատասխանում է կայուն վիճակում գտնվող 133Ցեզիումի ատոմի երկու գերբարակ մակարդակների միջև անցմանը համապատասխանող [[Էլեկտրամագնիսական ճառագայթում|ճառագայթման]] 9 192 631 770 պարբերություններին հավասար ժամանակահատվածին։ UTC ժամանակի [[Համաշխարհային կոորդինացված ժամանակ|համաշխարհային կոորդինացման սանդղակի]] (հիմնված է ատոմային ժամանակի համաչափ սանդղակի վրա) համաձայնեցումը օրվա փոփոխվող տևողության հետ կատարվում է [[կոորդինացիոն վայրկյան]]ի օգնությամբ, որն ավելացվում է Երկրի պտտման միջազգային ծառայության հրահանգով։
 
== Օրվա մասեր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օր» էջից