«Օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 162.
=== Բաժանում 10 հիմնական մասի ===
[[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] ժամանակ՝ 1793 թվականի հոկտեմբերի 5-ին, ներմուծվել է «տասնորդական ժամանակը»։ Կեսգիշերից մինչև հաջորդ կեսգիշերն ընկած ժամանակահատվածը բաժանվել է 10 տասնորդական ժամերի, ժամը՝ 100 տասնորդական րոպեի, իսկ րոպեն՝ 100 տասնորդական վայրկյանի։ Այդպիսով՝ կեսգիշերը եղել է ժամը 0:00:00, կեսօրը՝ 5:00:00 և այլն։ Ի տարբերություն հանրապետական օրացույցի՝ ժամանակի չափման այդ համակարգը բավական տարածում չի գտել և պաշտոնապես չեղյալ է հայտարարվել [[1795 թվական]]ին։ Այնուամենայնիվ, այն շարունակում է օգտագործվել նաև ներկայում՝ որոշ հատուկ դեպքերում, երբ դա հարմար է, ինչպես նաև հետևորդ-օրիգինալների կողմից։
 
== Օրվա տևողություն փոփոխություններ ==
Կապված [[Լուսին|Լուսնի]] ձգողականության հետ, որի տեսանելի արտահայտությունն են [[Մակընթացություն և տեղատվություն|մակընթացությունները]], Երկրի պտտման արագությունը գնալով նվազում է։ Հարյուրամյակի ընթացքում երկրային օրվա տևողությունն ավելանում է մոտավորապես 2 միլիվայրկյանով։
 
Օրվա տևողություն փոփոխությունը երկրաբանական ժամանակիչ ընթացքում ստուգվել է փորձնական ճանապարհով՝ հանածո մարջաններում օղակային գծերի հաշվարկման շնորհիվ։ Մարջանների արտաքին պատյանի վրա օղակների ձևով մնում է [[կալցիումի կարբոնատ]]. օղակների ձևավորման փուլայնությունը կապված է ինչպես ցերեկային լուսավորության, այնպես էլ պարբերական սեզոնային փոփոխությունների հետ. 1963 թվականին ամերիկացի հնէաբան Ջոն Ուեսթ Ուելսը (1907-1994) հայտնաբերել է, որ մարջանների արտաքին պատյանի վրա եղած օղակային գոյացությունների օգնությամբ կարելի է հաշվել այդ մարջանների կենսագործունեության ժամանակաշրջանում տարվա օրերի քանակը։ Հաշվի առնելով տարվա տևողությունը և Լուսնի ազդեցության պատճառով Երկրի պտույտի արագության փոփոխությունը՝ կարել է որոշել օրվա տևողությունն այս կամ այն [[երկրաբանական ժամանակաշրջան]]ում<ref>[http://articles.adsabs.harvard.edu//full/1969LAstr..83..411K/0000411.000.html Paléo-Astronomie] ([http://archive.wikiwix.com/cache/20191221210557/http://articles.adsabs.harvard.edu//full/1969LAstr..83..411K/0000411.000.html archive]), J.Kovalesky Bureau des Longitudes.</ref><ref>[http://medbiol.ru/medbiol/evol/00045009.htm Дендрохронологический метод датировки (medbiol.ru)]</ref>։
{| class="wikitable"
|-
! Ժամանակ!! Երկարաբանական ժամանակաշրջան!! Տարվա օրերի քանակ !! Օրվա տևողություն
|-
| Ներկա|| [[Անթրոպոգենի ժամանակաշրջան|Անթրոպոգեն]] || 365 || 24 ժամ
|-
| 100 մլն տարի առաջ || [[Յուրիայի ժամանակաշրջան|Յուրա]] || 380 || 23 ժամ
|-
| 200 մլն տարի առաջ || [[Պերմի ժամանակաշրջան|Պերմ]] || 390 || 22,5 ժամ
|-
| 300 մլն տարի առաջ || Կարբոն || 400 || 22 ժամ
|-
| 400 մլն տարի առաջ || [[Սիլուրի ժամանակաշրջան|Սիլուր]] || 410 || 21,5 ժամ
|-
| 500 մլն տարի առաջ || [[Քեմբրիի ժամանակաշրջան|Քեմբրի]]|| 425 || 20,5 ժամ
|-
|}
 
== Աստղային օր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օր» էջից