«Հաճախասրտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 86.
Մարդու [[Օրգանիզմ|օրգանիզմն]] ունի մի շարք մեխանիզմներ ադեկվատ արյան հոսք և զարկերակային ճնշում ապահովելու համար։ Զարկերակային ճնշման անկման դեպքում դիտվում է սրտի կծկումների հաճախացում՝ ճնշման բարձրացման նպատակով։ Այս երևույթը կոչվում է ռեֆլեկտոր հաճախասրտություն։ Այն կարող է դիտվել ի պատասխան շրջանառող արյան ծավալի նվազման ([[Ջրազրկում|ջրազրկմամբ]] կամ [[Արյունահոսություն|արյունահոսությամբ]] պայմանավորված) կամ արյունահոսքի կտրուկ փոփոխության դեպքում։ Վերջինիս ամենահաճախ հանդիպող պատճառը օրթոստատիկ հիպոտենզիան է (այլ կերպ կոչվում է նաև պոստուրալ հիպոտենզիա)։ [[Տենդ|Տենդը]], հիպերվենտիլյացիան, դիարեան (փորլուծությունը) և ծանր [[Վարակ|ինֆեկցիաները]] նույնպես կարող են հաճախասրտության պատճառ հանդիսանալ, հիմնականում [[Նյութափոխանակություն|մետաբոլիկ]] պահանջների բարձրացման պատճառով։
 
[[Սիմպաթիկ նյարդային համակարգ]]<nowiki/>ի ակտիվացումը հանգեցնում է սրտի կծկումների հաճախացման, պայմանավորված ինչպես սիմպաթիկ նյարդաթելերի անմիջական ազդեցությամբ սրտամկանի վրա, այնպես էլ [[Ներզատական համակարգ|էնդոկրին համակարգ]]<nowiki/>ի [[Հորմոններ|հորմոններով]] միջնորդավորված, ինչպիսին է [[Ադրենալին|ադրենալինը]], որն ունի նույն ազդեցությունը։ Սիմպաթիկ համակարգի ակտիվացումը սովորաբար պայմանավորված է լինում ֆիզիկական կամ հոգեբանական [[Սթրես|սթրեսով]]։ Սա համարվում է այսպես կոչված «կռվիր կամ փախիր» պատասխանի հիմքը։ Սիմպաթիկ նյարդային համակարգը կարող է խթանվել նաև [[Էֆեդրին|էֆեդրինով]], [[Ամֆետամին|ամֆետամինով]] կամ [[Կոկաին|կոկաինով]]։ Որոշ էնդոկրին խանգարումների դեպքում ինչպիսին է օրինակ ֆեոքրոմացիտոման, դիտվում է [[Ադրենալին|ադրենալինի]] գերարտազատում, որը կարող է հանգեցնել հաճախասրտության՝ անկախ [[նյարդային համակարգ]]<nowiki/>ի խթանումից։ [[Հիպերթիրեոզ|Հիպերթիրեոզը]] նույնպես կարող է հաճախասրտության պատճառ հանդիսանալ<ref name="AmbMed2003">Barker RL, Burton JR, Zieve, PD eds. Principles of Ambulatory Medicine. Sixth Edition. Philadelphia, PA: Lippinocott, Wilkins & Williams 2003</ref>։ ։ՍինուսայինՍինուսային հաճախասրտության վերին սահման է համարվում 220 զ/ր-ից հանած հիվանդի տարիքը։
 
==== Փորոքային հաճախասրտություն ====
[[Փորոքային հաճախասրտություն|Փորոքային հաճախասրտությունը]] փորոքներից ծագող և կյանքին պոտենցիալ վտանգ ներկայացնող հաճախասրտություն։ Այն սովորաբար կանոնավոր, լայն կոմպլեքսային հաճախասրտություն է, որի դեպքում սրտի կծկումների հաճախությունը կազմում է 120-250 զ/ր։ Փորոքային հաճախասրտության կլինիկորեն կարևոր ենթատիպ է համարվում Torsades de Pointes հաճախասրտությունը, որը կարող է առաջանալ [[երկար QT համախտանիշ]]<nowiki/>ի դեպքում։ Այս առիթմիաները սովորաբար տևում են վայրկյաններ կամ րոպեներ, (պարոքսիզմալ հաճախասրտություն), ավելի երկար տևող փորոքային հաճախասրտությունը խիստ վտանգավոր է և կարող է հանգեցնել [[Փորոքային ֆիբրիլյացիա|փորոքների ֆիբրիլյացիայ]]<nowiki/>ի։
 
=== Վերփոոփոքային հաճախասրտություն ===