«Օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 77.
=== Օրվա հետ կապված հատուկ պայմանավորվածություններ ===
Ժամանակավոր անցագրերի և այլնի վավերականության ժամկետը կարող է ավարտվել կեսգիշերին։ Սակայն եթե ծառայություններ մատոցողի (օրինակ՝ [[Հասարակական տրանսպորտ|հասարակական տրանսպորտ]]) փոփոխվող ժամանակացույցն ընդգրկում է, օրինակ, առավոտյան 6:00 մինչև հաջորդ գիշերվա 1:00 (որը կարող է նշվել նաև որպես 25:00), ապա վերջին ժամը կարող է օրինական կերպով դիտարկվել որպես նախորդ օրվա մաս։ Օրինակ՝ քաղաքային [[Ավտոբուս|ավտոբուսով]] կամ [[Տրոլեյբուս|տրոլեյբուով]] մեկ ամիս երթևեկելու թույլտվության վավերականության ժամկետն ավարտվում է հաջորդ ամսվա 1-ին միայն հասարակական տրանսպորտի անձնակազմի տվյալ հերթափոխն ավարտվելուց հետո։ «Nederlandse Spoorwegen» հոլանդական երկաթուղու օրական տոմսը վավերական է 28 ժամ՝ 0:00 մինչև 28:00 (այսինքն՝ հաջորդ օրվա 4:00)։ «London Regional Transport» (Լոնդոնի հասարակական տրանսպորտի) տոմսի վավերականության ժամկետն ավարտում է դրանց ակտիվացման հաջորդ օրվա 4:30։
 
== Օրերի բաժանում մասերի ==
Մասերի քանակը, որոնց բաժանվել է օրմ կամ ցերեկն ու գիշերն առանձին-առանձին, կախված է եղել տվյալ ժողովրդի զարգացման աստիճանից և մեծացել է մարդկության զարգացմանը զուգընթաց։ Նոր աշխարհի ժողովուրդների մեծ մասը օրը բաժանել է չորս մասի, որ համապատասխանել են արևի ծագելուն, ցերեկը նրա անցած ուղու ամենաբարձր կետին, արևի մայր մտնելուն և գիշերվա կեսին։ Ըստ ճանապարհորդ Գորրեբոուի վկայության, որը նկարագրել է [[Իսլանդիա|Իսլանդիան]] 18-րդ դարի կեսերին, իսլանդացիները օրը բաժանել են 10 մասի։ Արաբները տարբերակել են միայն արևի ծագումը, նրա բարձրանալը և իջնելը, արևի մայր մտնելը, մթնշաղը, գիշերը, աքաղաղի առաջին կանչն ու լուսաբացը։ Սակայն նախկինում ոչ քաղաքակիրթ որոշ ժողովուրդների մոտ կարելի է գտնել օրվա համեմատաբար ճշգրիտ բաժանում, օրինակ՝ [[Ընկերության կղզիներ]]ի բնիկներ[[Ջեյմս Կուկ]]ի ժամանակներում օրը բաժանել են 18 մասի, որոնց տևողությունը եղել է ոչ միահավասար. առավել կարճ ժամանակահատվածները համապատասխանել են առավոտին ու երեկոյին, ամենաերկարները՝ կեսգիշերին ու կեսօրին<ref>{{ВТ-ЭСБЕ|Астрономия}}</ref>։
 
== Աստղային օր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օր» էջից