«Արտագերսի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
|Կորուստներ2 = Անհայտ
}}
'''Արտագերսի ինքնապաշտպանություն''', [[Արտագերս (բերդ)|Արտագերսի]] բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գործողություններն՝ ընդդեմ [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանների]]։ Հայոց [[Արշակ Բ]] թագավորի բանտարկությունից հետո պարսից [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ 2]]֊րդ արքայի 50-հազարանոց զորաբանակը 368 թվականի աշնանը ներխուժել է [[Հայաստան]]։ Հայոց թագուհի [[Փառանձեմ]]ը, վերցնելով պետական գանձերը, արքունի պահակազորի (11 հազար զինվոր) հետ ամրացել է Արտագերս բերդաքաղաքում։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն մինչև օգնության կհասնեին [[ԲյուզանդիաԱրևելյան Հռոմեական կայսրություն]] քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ [[Պապ թագավոր|Պապի]] և սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] գլխավորությամբ, և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի՝ պաշարվածները ոչ միայն լուրջ դիմադրություն են կազմակերպել, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառել և կասեցրել բերդի պաշարումը։ 369 թվականի գարնանը պարսկական բանակը, [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ]] երկրորդիԵրկրորդի առաջնորդությամբ, մտել է [[Հայաստան]] և կրկին շրջապատել Արտագերսը։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ էր սկսվել, որից մահացել էր բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտել է արքունի գանձերը, գերի վերցրել հազարավոր մարդկանց և թագուհուն<ref name="ՄՀ2">{{Cite book|title=«Մեր հաղթանակները», հատոր Բ|last=|first=|publisher=«Նորավանք» հրատարակչություն|year=2009|isbn=|location=Երևան|pages=22-28}}</ref>։
 
== Նախապատմություն ==
Տող 29.
=== Առաջին փուլ ===
 
Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում: Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար: Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած Հայր[[Մարդպետություն|հայր մարդպետ]] Գլակն ու զորավար Արտավանը:
 
{{քաղվածք|Պարսից Շապուհ թագավորը այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո, ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը, բանակի հրամանատար: Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր գտնվում նաև Արշակի կինը` տղայի հետ միասին:|Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 5}}
Տող 35.
Այդ ընթացքում երկրի կառավարումը հանձնվել էր [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմ թագուհուն]], որը թագաժառանգ [[Պապ թագավոր|Պապի]] և 11-հազարնոց զորքի հետ ամրացել էր [[Արշարունիք գավառ]]ի [[Արտագերս (բերդ)|Արտագերս բերդում]]։
 
Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով ՇապուհնՇապուհը շարվելիր էրզորքով գնում է գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն: Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը: Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը: Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը: Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող: Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու: Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում:
 
Բերդի հրամանտարությունը որոշում է արտագրոհ կազմակերպել, և պարսկական բանակ վերադարձած բանագնացները հայտարարում են, թե ամրոցի պաշտպանները ժամանակ են խնդրում պաստասխանի համար՝ այսպիսով թույլացնելով պարսկական կողմի զգոնությունը։ Հայկական կողմը, օգտվելով առաջացած դրությունից, գրոհում է պարսիկների զորքի վրա։ Հայերի անսպասելի հարձակումից հետո պարսիկները նահանջում են։