«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: ։Վ → ։ Վ
Տող 70.
Աթոռն այլևս դադարել էր բովանդակ հայության համազգային-եկեղեցական շահերն արտահայտող կենտրոն լինելու իր առաքելությունից, դարձել իշխող մահգմեդականների շահատակությունների, զեղծումների և անմիաբանության արտահայտիչ։ Պետականությունից զուրկ ժողովրդին համախմբելու և առաջնորդելու միակ ազգային կառույցը մնացել էր եկեղեցին։ Կիլիկյան իրականությունն այլևս ի զորու չէր կատարել այդ վեհ առաքելությունը։ Կաթողիկոսական աթոռի դերն ու նշանակությունը վերականգնելու և ամրապնդելու համար այն պետք է վերահաստատվեր իր նախնական տեղում՝ Էջմիածնում։
 
1430-ական թվականներին Հերմոնացին և Մեծշոփեցին պարբերաբար հանդիպումներ են ունենում Մեծ Հայքի նշանավոր վարդապետների, թեմակալ առաջնորդների, մեծատունների հետ։ Գնալով շարժումը ձեռք էր բերում լայն ժողովրդականություն։ Կաթողիկոսական աթոռի տեղափոխմանը հավանություն են տալիս նաև կիլիկյան հոգևորականներից շատերը։ Քայլեր են ձեռնարկվում նաև Ս. Էջմիածնի վանքը տնտեսապես հզորացնելու և բարվոք վիճակ ստեղծելու ուղղությամբ։ 1431 թվականին Սյունյաց իշխան Ռուստամ Օրբելյանը Ս. Էջմիածնին նվիրում է 7 խոշոր գյուղեր (Վաղարշապատ, Օշական, Նորագավիթ, Մուղնի, Աղավնատուն և այլն)։Վանքում։ Վանքում սկսվում են շինարարական վերանորոգուման աշխատանքներ։
 
Շուտով շարժման ղեկավարները հատուկ հրավիրագիր են ուղարկում Սիս՝ Հայոց կաթողիկոս Գրիգոր Թ Մուսաբեկյանցին Վաղարշապատ տեղափոխվելու և կաթողիկոսությունն այստեղ շարունակելու առաջարկությամբ։ Գրիգոր Թ–ն ծերության պատճառով չի կարողանում տեղափոխվել, սակայն իր գրավոր համաձայնությունն է տալիս կաթողիկոսական նոր ընտրություններ անցկացնելու և Մայր աթոռը Էջմիածին տեղափոխելու վերաբերյալ։ 1441 թվականի ապրիլին սկսեցին Երևան ժամանել ազգային-եկեղեցական ժողովի մասնակիցները՝ 300 հոգի։ Հայաստանում իշխող կարա-կոյունլու Ջահան շահը իր ենթականերին հրահանգ էր տվել ըստ ամենայնի աջակցել կաթողիկոսական ընտրություններին։