«Էդվարդ Լիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (10)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Էդվարդ Լիրը ծնվել է 1812 թվականի մայիսի 12-ին [[Հյուսիսային Լոնդոն]]ի Հոլլովեյ արվարձանում: Էնն Քլարք Սքերեթի և Ջերեմիա Լիրի 21-րդ զավակն էր: Հայրը աշխատում էր շաքարի [[բիրժա]]յում որպես միջնորդ (մակլեր): Էդվարդի խնամքի ու դաստիարակության հարցերով զբաղվել է նրա ավագ քույրը՝ Էննը: Երբ լրացավ Էդվարդի 15 տարին, Էննը և նա առանձնացան ընտանիքից ու բնակություն հաստատեցին մի նոր տան մեջ: Եվ քանի որ դեռ վաղ հասակից էր դրսևորվել Էդվարդի գեղանկարչական տաղանդը, շուտով նա աշխատանքի անցավ որպես գրքեր [[նկարազարդող]]: Իսկ 19 տարեկանում լույս ընծայեց իր առաջին գիրքը՝ «Փսիթացիդների կամ՝ թութակների ընտանիքի նկարազարդումներ» խորագրով: Ի դեպ, Լիրը առաջինն էր անգլիացի անվանի նկարիչների մեջ, որ թռչունների զարդանկարներ ստեղծում էր՝ դիտելով դրանց բնության մեջ, այլ որ թե խրտվիլակները զննելով: Նկարչության բնագավառում նա ուշագրավ գործեր է ստեղծել նաև որպես բնանկարիչ. գլխավորապես իր ճամփորդությունների ընթացքում ճեպանկարներ է արել և հետագայում մշակել, կատարելագործել դրանք: Էդվարդ Լիրի նկարչական հիշարժան աշխատանքներից են նաև Ալֆրեդ Թենիսոնի բանաստեղծությունների ժողովածուի նկարազարդումները: Ուշագրավ է և այն, որ Թենիսոնի ստեղծագործությունների հիման վրա Բլեյքը գրել է նաև երաժշտական տասներկու գործ:
 
1846 թվականին Լիրը հրատարակեց իր գլխավոր ժողովածուն՝ [[«Նոնսենսի գիրքը»]]. այս վերնագիրը կարելի է թարգմանել որպես «Անմտությունների գիրք»: Ժողովածուն ներառում էր զվարճալի լիմերիկներ: Բանաստեղծության այս տեսակը շատ շուտով մեծ տարածում ու ժողովրդականություն ձեռք բերեց: Էդվարդ Լիրի «նոնսենսային» ոճը զգալի ազդեցություն է գործել իր ժամանակակից մի շարք բանաստեղծների ու գրողների՝ [[Լուիս Քերոլ]]ի, ֆրանսիացի [[Սյուրռեալիզմ|սյուրռեալիստների]], ռուս [[օբերիուիտ]]ների, ինչպես նաև նորագույն շրջանի ռուս բանաստեղծ [[Դանիիլ Խարմս]]ի ստեղծագործական ոճի վրա:
Տող 9.
1848-1849 թվականներին Էդվարդ Լիրը ճամփորդել է, եղել Հունաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, իսկ 1873-1875 թվականներին կատարած ճանապարհորդության ժամանակ այցելել է Հնդկաստան, Ցեյլոն և, հավատարիմ իր սովորությանը, այս երկու ճամփորդությունների ընթացքում էլ մեծ թվով բնանկարներ է հեղինակել:
 
Դեռ մանուկ հասակից Լիրը առողջական շատ և լուրջ խնդիրներ ուներ. տառապում էր ընկնավորությամբ, բրոնխիտով, ասթմայով, իսկ հասուն տարիքում դրանց գումարվեց նաև տեսողության մասնակի կորուստը: Նա հոգեպես շատ է տառապել հատկապես իր ընկնավորության պատճառով, մարդկանց շրջապատում միշտ նեղված է զգացել իրեն, թեև գրեթե միշտ կանխավ կռահել է նոպայի պահը և հասցրել է առանձնանալ: Արդեն յոթ տարեկանում նրա մոտ նկատվել են ընկճախտի նշաններ, հիվանդագին մելամաղձություն...
 
Բանաստեղծը վախճանվեց 1888 թվականի հունվարի 29-ին, Իտալիայում՝ հերթական ճանապարհորդության ժամանակ: Նրա աճյունը ամփոփվել է Սան Ռեմո քաղաքի գերեզմանատանը: [[«Բիթլները»]] հիշատակում են նրան իրենց «Paperback writer» երգում:
 
== Ծանոթագրություններ ==
Տող 33.
* [https://archive.org/details/nonsensesongs_ap_librivox/ A reading of Lear's ''Nonsense Songs, Stories, Botany, and Alphabets'']
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Լիր, Էդվարդ}}
[[Կատեգորիա:Անգլիացի բանաստեղծներ]]