«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
| Իրադարձության տարեթիվ4= 591
| Ավարտ = [[Արաբական արշավանքներ]]
| Ավարտի տարեթիվ= 646 642
| Դրոշ=[[Պատկեր:Marzbanate.svg|100px]]
| Դրոշի հոդված= Դրոշը
Տող 45.
| Նշումներ=
}}
'''Հայկական մարզպանություն''', վարչական միավոր [[Սասանյան Պարսկաստան]]ի կազմում (428-646642)։ Հիմնականում ընդգրկում էր [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]], [[Տուրուբերան]], [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]], [[Վասպուրական]], [[Մոկք]] և [[Տայք]], հաճախ նաև [[Արցախ]] աշխարհները։
 
== Պատմություն ==
Տող 62.
 
Քառորդ դար անց պարսից արքա Պերոզը վերադառնում է Հայաստանի ձուլման քաղաքականությանը: Արդյունքում 481-484 թվականներին տեղի է ունենում [[Վահանանց պատերազմ|մեկ այլ պատերազմ]]՝ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյան]]ի գլխավորությամբ: Տանելով մի քանի հաղթանակներ՝ հայ ավագանին պարսից արքունիքին ստիպում է դուրս բերել զորքերը: Նոր գահ բարձրացած Վաղարշ շահը վերստին հաստատել է մարզպանական Հայաստանի ինքնավարությունը։ 485 թվականին սպարապետ Վահան Մամիկոնյանը ճանաչվել է նաև Հայաստանի տանուտեր և հայոց մարզպան, որին 505 թվականին հաջորդել է կրտսեր եղբայրը՝ Վարդ Մամիկոնյանը։ Այդ իրավիճակը մարզպանական Հայաստանում պահպանվել է մինչև 6-րդ դարի երկրորդ կեսը<ref>[[Լեո]], «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ [https://drive.google.com/file/d/1HUpfGCsnR3klV8XiKSYgJltiH-z19XK6/view էջ 128-140]</ref>։
 
== Հայ եկեղեցու վերջնական անկախացում ==
{{Հիմնական|Քաղկեդոնի ժողով|Դվինի եկեղեցական ժողով (506)|Դվինի եկեղեցական ժողով (554)}}
Հայ եկեղեցու անկախացման առաջին քայլերը արվել էին դեռ [[Պապ թագավոր]]ի ժամանակ, երբ կաթողիկոս ձեռնադրվելու համար հայոց հոգևոր հովիվը այլևս չէր գնում Կեսարիա: Քաղկեդոնի ժողովը մերժելով՝ հայ եկեղեցին կատարեց անկախացման երկրորդ քայլը: Պարսկական տիրապետության տարիներին այն ստիպված էր ոչ միայն դիմակայել զրադաշտականների ձուլման քաղաքականությանը, այլև թույլ չտալ ուղղափառ եկեղեցուն միջամտել իր գործերին:
 
[[Միջերկրական ծով]]ի ափերին և [[Առաջավոր Ասիա]]յում ապրող հասարակությունները 5-րդ դարի սկզբին արդեն քրիստենություն էին ընդունել: Հռոմեական կայսրությունը դադարել էր գոյություն ունենալ. 395 թվականին այն բաժանվել էր [[Բյուզանդական կայսրություն|արևելյան]] և [[Արևմտյան Հռոմեական կայսրություն|արևմտյան]] հատվածների: Կորցնելով քաղաքական իշխանությունը՝ Հռոմը և Կոստանդնուպոլիսը փորձում էին պահպանել հոգևոր ազդեցիկությունը: Այդ պատճառով հաճախ գումարվում էին եկեղեցական ժողովներ: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից 451 թվականին հրավիրվել է [[Քաղկեդոնի ժողով]]ը: Դրանում քննվում է Հիսուս Քրիստոսի աստվածային և մարդկային բնույթը: Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը։ Այդ տարի Հայաստանում դեռևս թարմ էր Ավարայրի ճակատամարտի հետքը. հույները և հռոմեացիները չէին սատարել հայերին, որի պատճառով հայ եկեղեցին երես էր թեքել նրանցից: Վահանանց պատերազմից հետո Դվին է տեղափոխվում ոչ միայն նորանշանակ տանուտեր և մարզպան [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]], այլև հայոց կաթողիկոս [[Հովհաննես Ա Մանդակունի]]ն: Այդպիսով, կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվել էր [[Դվին (քաղաքատեղի)|Դվին]]<ref>[http://www.irates.am/hy/jwOx1TQVHGJOkoBp0BmdEEIbrt Հայոց կաթողիկոսական աթոռները]</ref>:
 
499 թվականին հրավիրվում է Սելևկիայի եկեղեցական ժողովը, որը [[Նեստորականություն|նեստորական]] աղանդը հռչակեց Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոնական ուղղություն: Եթե Հայաստանում մինչ այդ եկեղեցական ժողովները գումարվում էին [[Աշտիշատի եկեղեցական ժողովներ|Աշտիշատում]], [[Շահապիվանի ժողով|Շահապիվանում]] և այլուր, ապա որոշվեց հայ եկեղեցու որոշումներն այսուհետ ընդունել կաթողիկոսի նստավայր քաղաքում: 506 թվականին Դվինում հրավիրվել է [[Դվինի եկեղեցական ժողով (506)|եկեղեցական ժողով]], որին մասնակցել են 20 հոգևոր և 14 աշխարհիկ առաջնորդներ՝ կաթողիկոս [[Բաբկեն Ա Ոթմսեցի|Բաբկեն Ա]]-ի և մարզպան [[Վարդ Մամիկոնյան]]ի գլխավորությամբ։ Այս երևույթը անկյունաքարային էր Հայ եկեղեցու դավանական դրության հստակեցման և զարգացման՝ նրա հականեստորական, հակաքաղկեդոնական դիրքորոշման ճշտման գործում<ref>«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», [https://hushardzan.am/archives/9093 Դվինի եկեղեցական ժողովները]</ref>։ Քաղկեդոնական եկեղեցուց պաշտոնական բաժանումը հաստատվել է Դվինի [[Դվինի եկեղեցական ժողով (554)|երկրորդ ժողովի]] ժամանակ՝ 554 թվականին: Միաժամանակ արգելվեց աղանդավորական հոսանքների հետևումը<ref> Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կայքէջ, [https://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=4094&pid=59 Հայաստանյայց Եկեղեցու ժողովներ]</ref>:
 
== Հայաստանի երկրորդ բաժանում ==
{{Հիմնական|Հայաստանի երկրորդ բաժանում}}
 
== Հայաստանի մարզպանների ցուցակը ==
Տող 200 ⟶ 211՝
| 635-638
| բյուզանդական մասի կառավարիչ
|-
| [[Թեոդորոս Ռշտունի]]
| 643-645
| բյուզանդական մասի կառավարիչ
|-
| [[Վարազտիրոց Բ Բագրատունի]]
| 645-646
|
|}