«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
Պարսից արքունիքի հանդուրժողական վերաբերմունքը հայերի հանդեպ պայմանավորված էր Սասանյան Պարսկաստանի՝ երկու ճակատներով մերթընդմերթ պատերազմներով. արևմուտքում [[Բյուզանդական կայսրություն]]ն էր, արևելքում՝ քուշանները: Դեռ թագավորության գոյության տարիներին՝ 422 թվականին, պարսիկները նորաստեղծ Բյուզանդիայի հետ կնքել էին 50-ամյա խաղաղության պայմանագիր: Հայաստանի ինքնավարությունից դժգոհ պարսից արքունիքը երբեմն անցել է վճռական քայլերի: 442 թվականին հայկական զորաբանակը սպարապետ [[Վարդան Մամիկոնյան]]ի գլխավորությամբ ուղարկվել է Միջին Ասիա՝ [[քուշաններ]]ի դեմ պատերազմելու<ref>Ժասմեն Էլչիբեկյան, [http://lraber.asj-oa.am/5702/1/1976-8(85).pdf Հայ միջնադարյան սկզբնաղբյուրները քուշանների մասին]</ref>։
[[Պատկեր:Vardan Mamikonyan.jpg|մինի|[[Վարդան Մամիկոնյան]]]]
Ռազմական ճնշմանը հաջորդում են տնտեսությանն ուղղված քայլերը. 447 թվականին, «նոր աշխարհագիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն այցելել է Հայաստան: Նա հազարապետության պաշտոնից հեռացնում է Վահան Ամատունուն, ապա պաշտոնազրկում հայոց կաթողիկոսին. հազարապետի և մեծ դատավորի տեղում նշանակվում են պարսիկներ: Երկու տարի անց՝ 449 թվականին, պարսից արքունիքը հատուկ հրովարտակով հայերից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել [[զրադաշտականություն]]։ Հրովարտակը ստորագրված է եղել Հազկերտի անմիջական խորհրդականը՝ Միհրներսեհ հազարապետը: Հայ նախարարներից որոշները արձագանքեցին դրական. մարզպան Վասակ Սյունու փեսա Վարազվաղանն ընդունել է հեթանոսությունը: Արտաշատում գումարված համազգային ժողովը, այդուհանդերձ, մերժել է պարսից արքունիքի պահանջները: Արդյունքում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կանչվել են [[Տիզբոն]]։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք դիմել են առերես հավատափոխության և 449 թվականի աշնանը վերադարձել հայրենիք<ref>[[Հայկազ Ժամկոչյան|Հ. Գ. Ժամկոչյան]], [[Աշոտ Աբրահամյան (պատմաբան)|Ա. Գ. Աբրահամյան]], [[Ստեփան Մելիք-Բախշյան|Ս. Տ. Մելիք-Բախշյան]], [[Սերոբ Պողոսյան|Ս. Պ. Պողոսյան]] «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», [https://drive.google.com/file/d/1q2KqKV0rR5ac3VxxdaA_VxjTQiV0wSDd/view էջ 265-275]</ref>։ 450 թվականին սկսում է [[Վարդան Մամիկոնյան]]ի գլխավորած՝ [[Վարդանանց պատերազմ]]ը: Դրա գլխավոր իրադարձությունը 451 թվականի մայիսի 26-ի [[Ավարայրի ճակատամարտ]]ն էր: Թեև այն ավարտվեց հայերի պարտությամբ, սակայն կասեցրեց թշնամու կրոնափոխության ծրագիրը: Վասակ Սյունուց հետո մարզպանի պաշտոնում նշանակվել են երկու պարսիկներ՝ [[Ատրորմիզդ]]ը՝ Արշակունիների տոհմից (451-465), ապա [[Ատրվշնասպ]]ը (465-481):
 
Քառորդ դար անց պարսից արքա Պերոզը վերադառնում է Հայաստանի ձուլման քաղաքականությանը: Արդյունքում 481-484 թվականներին տեղի է ունենում [[Վահանանց պատերազմ|մեկ այլ պատերազմ]]՝ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյան]]ի գլխավորությամբ: Տանելով մի քանի հաղթանակներ՝ հայ ավագանին պարսից արքունիքին ստիպում է դուրս բերել զորքերը: Նոր գահ բարձրացած Վաղարշ շահը վերստին հաստատել է մարզպանական Հայաստանի ինքնավարությունը։ 485 թվականին սպարապետ Վահան Մամիկոնյանը ճանաչվել է նաև Հայաստանի տանուտեր և հայոց մարզպան, որին 505 թվականին հաջորդել է կրտսեր եղբայրը՝ Վարդ Մամիկոնյանը։ Այդ իրավիճակը մարզպանական Հայաստանում պահպանվել է մինչև 6-րդ դարի երկրորդ կեսը<ref>[[Լեո]], «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ [https://drive.google.com/file/d/1HUpfGCsnR3klV8XiKSYgJltiH-z19XK6/view էջ 128-140]</ref>։