«Լյարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 98.
=== Գեների արտահայտում և սպիտակուցի սինթեզ ===
Մարդու օրգանիզմի բջիջներում կան մոտ 20․000 գեներ, որոնք կոդավորում են սպիտակուց, և դրանց 60%-ը արտահայտվում են նորմալ, հասուն մարդու լյարդում<ref>{{Cite web|url=https://www.proteinatlas.org/humanproteome/liver|title=The human proteome in liver – The Human Protein Atlas|website=www.proteinatlas.org|access-date=2017-09-21|archive-url=https://web.archive.org/web/20170921004448/http://www.proteinatlas.org/humanproteome/liver|archive-date=2017-09-21|url-status=live}}</ref><ref>{{Cite journal|last=Uhlén|first=Mathias|last2=Fagerberg|first2=Linn|last3=Hallström|first3=Björn M.|last4=Lindskog|first4=Cecilia|last5=Oksvold|first5=Per|last6=Mardinoglu|first6=Adil|last7=Sivertsson|first7=Åsa|last8=Kampf|first8=Caroline|last9=Sjöstedt|first9=Evelina|date=2015-01-23|title=Tissue-based map of the human proteome|journal=Science|language=en|volume=347|issue=6220|pages=1260419|doi=10.1126/science.1260419|issn=0036-8075|pmid=25613900|url=http://orbit.dtu.dk/en/publications/tissuebased-map-of-the-human-proteome(a8897593-caa2-4e5f-92bb-672799a5e682).html|access-date=2019-08-18|archive-url=https://web.archive.org/web/20190401140041/http://orbit.dtu.dk/en/publications/tissuebased-map-of-the-human-proteome(a8897593-caa2-4e5f-92bb-672799a5e682).html|archive-date=2019-04-01|url-status=live}}</ref>։ Մոտ 400 գեներ ավելի սպեցիֆիկորեն են արտահայտվում լյարդում, որոնցից 150-ը հատկապես սպեցիֆիկ են լյարդի հյուսվածքի համար։ Այս գեների միջոցով հեպատոցիտներում սինթեզվում են բազմաթիվ սպիտակուցներ, որոնք հետագայում արտազատվում են արյան մեջ և կազմավորում են պլազմայի սպիտակուցները։ Լյարդի սպեցիֆիկ սպիտակուցներից են որոշ լյարդային ֆերմենտներ, որոնցից են HAO1 (գլիկոլատ օքսիդազան) և RDH16-ը, լեղիի սինթեզին մասնակցող BAAT և SLC27A5 սպիտակուցները, դեղերի նյութափոխանակությանը մասնակցող փոխադրիչ ABCB11 և SLC2A2 սպիտակուցները։ Լյարդի հյուսվածքի համար հատկապես սպեցիֆիկ սպիտակուցներից են ապոլիպոպրոտեին A2-ը, պրոթրոմբինը, մակարդման IX-րդ գործոնը, կոմպլեմենտային համակարգի հետ կապված սպիտակուցները և ֆիբրինոգենի բետա շղթայի սպիտակուցը<ref>{{Cite journal|last=Kampf|first=Caroline|last2=Mardinoglu|first2=Adil|last3=Fagerberg|first3=Linn|last4=Hallström|first4=Björn M.|last5=Edlund|first5=Karolina|last6=Lundberg|first6=Emma|last7=Pontén|first7=Fredrik|last8=Nielsen|first8=Jens|last9=Uhlen|first9=Mathias|date=2014-07-01|title=The human liver-specific proteome defined by transcriptomics and antibody-based profiling|journal=The FASEB Journal|language=en|volume=28|issue=7|pages=2901–2914|doi=10.1096/fj.14-250555|issn=0892-6638|pmid=24648543}}</ref>։
 
==Գործառույթներ==
Լյարդի տարբեր գործառույթները կապված են հեպատոցիտների, կամ լյարդի այլ բջիջների հետ։ Լյարդը կատարում է մոտ 500 առանձին ֆունկցիա, սովորաբար այլ օրգան համակարգերի հետ միասին։ Ներկայումս չկա արհեստական օրգան, որը կարող է ամբողջությամբ փոխարինել լյարդին։ Որոշ գործառույթներ կարող են փոխարինվել [[լյարդային դիալիզ|լյարդային դիալիզով]]՝ լյարդային անբավարարության փորձնական բուժման տարբերակով։ Լյարդը օգտագործում է հանգստի մեջ գտնվող օրգանիզմի թթվածնի մոտ 20%-ը։
 
===Արյունամատակարարում===
[[File:Liver veins.jpg|thumb|left|220px|Լյարդի երակներ]]
Լյարդը ստանում է արյուն լյարդային զարկերակներից և դռներակից։ Դռներակը ապահովում է լյարդի արյունամատակարարման 75%-ը և տանում է արյուն փայծաղից, ստամոքսաղիքային համակարգից և նրանց հետ կապված օրգաններից։ Լյարդային զարկերակները ապահովում են լյարդը զարկերակային արյունով, որը կազմում է լյարդի արյունամատակարարման մոտ 25%-ը։ Լյարդային զարկերակը և դռներակը ապահովում են լյարդին թթվածնով հավասար չափով<ref name="isbn1-55009-364-9">{{cite book |author1=Shneider, Benjamin L. |author2=Sherman, Philip M. |title=Pediatric Gastrointestinal Disease |publisher=PMPH-USA|location=Connecticut |year=2008 |page=751 |isbn=978-1-55009-364-3 }}</ref>։ Լյարդային զարկերակը ունի և՜ ալֆա և՜ բետա ադրենոընկալիչներ։ Լյարդային զարկերակով արյան հոսքը կարգավորվում է վեգետատիվ նյարդային համակարգի ընդերային ճյուղերով։
 
Լյարդի սինուսոիդներով հոսող արյունը թափվում է յուրաքանչյուր բլթակում առկա կենտրոնական երակի մեջ։ Կենտրոնական երակները կազմում են լյարդային երակները, որոնք դուրս են գալիս լյարդից և միանում [[ստորին սիներակ|ստորին սիներակին]]<ref name=Human/>։
 
===Լեղիի հոսք===
[[File:Diagram showing the position of the perihilar bile ducts CRUK 357.svg|thumb|240px|Լեղուղիներ]]
Լեղուղիների համակարգը կազմավորվում է լեղածորաններից։ Լեղիուղիների համակարգը, որը հայտնի է նաև որպես բիլիար ծառ՝ ճանապարհ է, որը ապահովում է լեղիի արտահոսքը լյարդից դեպի բարակ աղու սկզբնական հատված՝ տասներկումատնյա աղի։
 
==Այլ կենդանիներ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լյարդ» էջից