«Հայկական ազգային օջախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
չNo edit summary
 
Տող 1.
'''«Հայկական ազգային օջախ»''', '''«Ազգային տուն»''' ([[Անգլերեն|անգլ]].` ''"Armenian National Home"''), դիվանագիտական եզրույթ, որը շրջանառության մեջ են մտցրել դաշնակից տերությունները ([[Անգլիա]], [[Ֆրանսիա]] և այլն) [[1921]] թվականի [[Լոնդոնի կոնֆերանս]]ում, երբ պարզ է դառնում, որ փոփոխված հանգամանքների բերումով (թուրքական արշավանքները Հայաստան և [[19171920]] թվականի [[Ալեքսանդրապոլի պայմանագիր|Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքում]], խորհրդային իշխանության հաստատում Հայաստանում, խորհրդա-թուրքական պատերազմի վտանգ, և այլն) պետք է վերանայվեին [[1920]] թվականի [[օգոստոսի 10]]-ի [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագրի]]՝ Հայաստանին վերաբերող դրույթները։ [[Անտանտ]]ի տերությունների այդ քայլը թելադրված էր նաև այդ նույն օրերին քեմալական [[Թուրքիա]]յի հետ նրանց անջատ բանակցություններով, որոնց նպատակն էր ի հաշիվ ազգային փոքրամասնությունների ([[հայեր]], [[հույներ]], [[արաբներ]] և այլն) շահերի տնտեսական արտոնություններ կորզել իրենց համար այդ երկրում։ Այդպիսով «Հայկական ազգային օջախ» անորոշ հասկացությունը գալիս էր փոխարինելու Սևրի պայմանագրում նախատեսված հայկական ազատ և անկախ պետությանը և նշանակում էր [[հայկական հարց]]ի վերջնական ձախողում, ինչը իր տրամաբանական վախճանն ունեցավ [[Լոզանի կոնֆերանս|Լոզանի պայմանագրում]], որտեղ հիշատակություն անգամ չկար հայերի և նրանց պահանջատիրության մասին։ Կոնֆերանսում [[Ջորջ Նաթանիել Քերզոն|լորդ Քերզոնի]] այն խնդրանքին, թե պատերազմի ժամանակ «մեծ կորուստներ կրած և անչափ դաժան տառապանքների ենթարկված» արևմտահայերը արժե, որ մի «ազգային օջախ» ունենան Թուրքիայի հյուսիսարևելյան նահանգներում կամ [[Կիլիկիա]]յի հարավ-արևելքում, [[Սիրիա]]յի հետ սահմանագծի վրա, թուրք պատվիրակության ղեկավար [[Իսմեթ Ինոնյու]]ն պատասխանում է, թե այդպիսի օջախի ստեղծումը հավասարազոր է Թուրքիայի անդամահատմանը, որին միշտ հետամուտ են եղել եվրոպական տերությունները, և այդ պատճառով էլ նա մի «պատառ իսկ» հող չի կարող գտնել իր տարածքում այդպիսի ծրագիր իրագործելու համար։
 
Հետագայում նույնպես, ընդհուպ մինչև 1929 թվականը, «Հայկական ազգային օջախ» եզրույթը տեղ է գտել [[Ազգերի լիգա]]յի փաստաթղթերում, բայց այս անգամ արդեն «աշխարհի հզորները» այդ «ազգային օջախը» փնտրում էին ոչ թե [[արևմտյան Հայաստան]]ում կամ Կիլիկիայում, այլ բուն [[արևելյան Հայաստան]]ում, [[ՀԽՍՀ]]-ում, որն արդեն այդպիսի ազգային տուն էր դարձել աշխարհով մեկ սփռված հայության համար՝ նրանց ցանկությունից անկախ։