«Արտագերսի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
 
== Նախապատմություն ==
360-ական թվականների երկրորդ կեսը Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջան էր: Հայերը շարունակում էին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ, որում երկու կողմերն էլ ծանր իրադրությունում էին հայտնվել: Պատերազմն ընթանում էր հիմնականում [[Մեծ Հայք]]ի տարածքում:
 
[[Պատկեր:Արշակ և Շապուհ.jpg|thumb|330px|Արշակ Բ և [[Շապուհ II Երկարակյաց]]]]
368 թվականին [[Շապուհ Բ]]-ն, նորանոր պարտություններ կրելուց հետո, հաշտություն կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրում հայոց թագավոր [[Արշակ Բ]]-ին և սպարապետ [[Վասակ Մամիկոնյան]]ին ու ձերբակալում:
 
{{քաղվածք|Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մաիկոնյանին, Մեծ Հայքի զորավարսպարապետին: Որովհետև Վասակը փոքր էր մարմնով` պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին. հիմա ի՞նչպես պետք է իմ ձեռքից ազատվես. ես քեզ աղվեսի մահով պիտի սատկեցնեմ»: Վասակ սպարապետը պատասխան տալով ասաց. «Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով և սուրս էլ վրաս չէ` իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա: Բայց երբ ես դեռ Վասակ էի` ես հսկա էի, մի ոտս մի լեռան վրա էր, մյուսը մյուս լեռան վրա, երբ աջ ոտքիս վրա էի հենվում` աջ կողմի լեռը գետինն էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում` ձախ կողմի լեռն էի գետին կոխում»: Շապուհ թագավորը հարցրեց ասաց. «Չի՞ լինի ասես, այդ ի՞նչ լեռներ են, որ դու տափն էիր կոխում»: Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը Հունաց թագավորը. քանի որ Աստված հաճ էր մեզ հետ` քեզ էլ էի գետին կոխում, Հունաց թագավորին էլ... Հիմա ինչ ուզում ես արա»:|Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Դ, գլ. ԾԴ}}
 
== Ինքնապաշտպանություն ==
Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում: Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար: Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած Հայր մարդպետ Գլակն ու զորավար Արտավանը:
 
{{քաղվածք|Պարսից Շապուհ թագավորը այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո, ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը, բանակի հրամանատար: Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր գտնվում նաև Արշակի կինը` տղայի հետ միասին:|Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 5}}
 
Այդ ընթացքում երկրի կառավարումը հանձնվել էր [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմ թագուհուն]], որը թագաժառանգ [[Պապ թագավոր|Պապի]] և 11-հազարնոց զորքի հետ ամրացել էր [[Արշարունիք գավառ]]ի [[Արտագերս (բերդ)|Արտագերս բերդում]]։
 
Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով Շապուհն շարվել էր գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն: Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը: Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը: Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը: Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող: Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու: Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում:
 
== Ծանոթագրություններ ==