«Ծատուր Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Ծատուր Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են [[Հարավային Կովկաս]]ում և [[Հայաստան]]ում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, [[Հայաստան]]ում խորհրդային կարգերի հաստատմանը։
 
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը [[19-րդ դար]]ի 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմ]]ից հետո [[հայկական հարց]]ի՝ որպես միջազգային հարցի սկզբնավորման պատմությանը, [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]ից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի [[Հայոց ցեղասպանություն|հայոց ցեղասպանության]]ը, 1919-1921 թվականների [[Կիլիկիա]]յի հայության ազատագրական պայքարին, ժողովրդական հերոս [[Անդրանիկ Օզանյան]]ի գործունեությանը և այլ խնդիրների։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թվականներին հայ ժողովրդի դիմադրությունը թուրքական զավթիչներին [[Սարդարապատ]]ի, [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարան]]ի, [[Ղարաքիլիսա]]յի հերոսամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել [[ՌՍՖՍՌ|Խորհրդային Ռուսաստանի]] և [[Հայաստանի ՀանրապետությանՀայաստան]]ի փոխհարաբերությունները և [[Հայաստան]]ում Խորհրդային իշխանության հաստատումը։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերը Ծատուր Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսերը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագրին]], անտեսել [[1918]] թվականին հայկական պետականության՝ հանձին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] վերականգնման նշանակությունը և այլն։
 
== Երկերի մատենագիտություն ==