«Դևոնի ժամանակաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
== Օրգանական աշխարհը ==
 
Դևոնի ժամանակաշրջանում զգալի փոփոխություններ են կատարվել օրգանական աշխարհում։ Ստորին Դևոնի ժամանակաշրջանում հանդես են եկել առաջին պրիմիտիվ տերնազուրկ ցամաքային խոտաբույսերը (պսիլոֆիտոններ), միջինում՝ հատվածացողունավորները, իսկ վերինում՝ տերնավոր բույսերը (գետնամամուռներ, տարախոտեր) ն սերմավոր բույսերն ու ծառաբույսերը։ Վերջիններս (Տիմանում, [[Շպիցբերգեն]]ում և այլուր գոյացրել են ածխային շերտեր։ Դևոնի ժամանակաշրջանում ձևավորվել են մշտապես ցամաքում ապրող օրգանիզմներ ([[սարդանմաններ]], [[միջատներ]]), ինչպես ն ցամաքային ողնաշարավորներ (զրահագլուխ երկկենցաղ ստեգոցեֆալներ)։ Զգալի փոփոխություններ են կատարվել նան ծովային [[ֆաունա]]յում։ Մահացել են գրապտոլիտները, պակասել են տրիլոբիտներն ու պրիմիտիվ ասիմետրիկ փշամորթները։ Առաջացել են ճառագայթափետրավոր (որոնց պատկանում են այժմյան ձկների մեծ մասը), վրձնափետրավոր-երկշնչավոր, զրահապատ և շնաձկանմաև անծնոտավոր ձկներ ու շնաձկներ։ Խիստ շատացել են թերթախռիկավորներն ու գոնիատիտները, ուսոտանիները, վերջինների բրածո մնացորդները որոշիչ դեր են կատարում Դևոնի ժամանակաշրջանի նստվածքային ապարների հասակը որոշելիս։ ԽՍՀՆախկին ԽՍՀՄ-ում Դևոնիդևոնի ժամանակաշրջանի նստվածքներում հանդիպում են բազմատեսակ օգտակար հանածոներ՝ նավթ ու գազ (Վոլգա-Ուրալյան նավթաբեր մարզ, Տիմաև), աղեր ([[Մոսկվա]]յի ու Դնեպրո-Դոնեցկի ավազաններ), [[ագատ]], [[բոքսիտ]], [[երկաթ]] (Ուրալ) և այլն։ Հայաստանի տարածքում Դևոնի ժամանակաշրջանի (միջին ու գլխավորապես վերին) ապարները տարածված են հարավարևելյան մասերում (Ուրծի ու Տայոց ձորի լեռնաշղթաներ, Վեդի ու Այրիճա գետերի ավազաններ, Զանգեզուր) և ներկայացված են ութոտանիների հարուստ բրածո ֆաունա պարունակող ծովային նստվածքներով՝ օրգանոգեն կրաքարերով, ավազաքարերով, կավային թերթաքարերով և քվարցիտներով։ Հայաստանի տարածքի հյուսիսարևելյան շրջանները Դևոնի ժամանակաշրջանի ընթացքում հարթ ռելիեֆ ունեցող ցամաք են եղել, ու այնտեղ նստվածքներ չեն կուտակվել։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=354}}