«Ռիտա II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
1294-1317 թվականներին Ռիտան եղել է Բյուզանդական կայսրության կրտսեր կայսրուհի-կոնսորտ։ Գլխավոր կայսրուհին եղել է Իրինա Մոնֆերատցին՝ Անդրոնիկոս II—ի երկրորդ կինը և Միքայել IX-ի խորթ մայրը։ Սկսած 1303 թվականին, Անդրոնիկոսը և Իրինան ունեցել են տրաբեր արքունիքներ։ Գլխավոր կայսրուհու նստավայրը Կոստանդնուպոլսում էր։ Ռիտան դարձել է գլխավոր կայսրուհի, երբ 1317 թվականին մահացել է Իրինան։
 
Այդ կարգավիճակում նա մնացել է երեք տարի։ 1319 թվականին երկրորդ որդու մահը մեծ հարված է հասցրել կայսրուհուն։ Անդրոնիկոս արքայազնն ուներ սիրուհի, սակայն կասկածում էր նրան անհավատարմության մեջ։ Նա լրտեսներ էր նշանակել սիրուհու տան մուտքը հսկելու և հրամայել հարձակվել բոլոր նրանց վրա, որոնք կհամարձակվեն մուտք գործել։ Գիշերվա ուշ ժամին Անդրոնիկոսի սիրուհու տուն փորձել է մտնել Մանուել արքայազնը։ Լրտեսները հարձակվել են նրա վրա՝ գիշերվա մութի մեջ չճանաչելով արքայազնին և սպանել նրան։ Այդպիսով, կրտսեր արքայազնը մահացել է ավագ եղբոր հրամանով։
 
Պատահարը մեծապես ազդել է Միքայել IX-ի առողջության վրա, որը մահացել է 1320 թվականի հոկտեմբերի 12-ին։ Երկու մահվան դեպքերն էլ մեծապես խարխլել են Անդրոնիկոս II-ի և Անդրոնիկոս III-ի հարաբերությունները։ Պապի ու թոռան հակամարտության արդյունքում սկսվեց [[Քաղաքացիական պատերազմ Բյուզանդիայում (1321-1328)|քաղաքացիական պատերազմ]], որն ավարտվել է 1328 թվականին՝ Անդրոնիկոս III-ի հաղթանակով։ Այդ ընթացքում, այրիացած Ռիտան մեկնել է մենաստան, որտեղ վերցրել է «Քենե» անունը։ Արդյունքում, Ռիտան մահացել է քաղաքացիական պատերազմից հետո 5 տարի անց։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռիտա_II» էջից