«Նվարսակի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
}}
'''Նվարսակի պայմանագիր''', խաղաղության և հաշտության պայմանագիր Հայաստանի և [[Սասանյան Պարսկաստան]]ի միջև: 484 թվականին [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանի]] և պարսկական արքունիքի ներկայացուցիչ Նիխոր զորավարի միջև [[Պարսկահայք]]ի [[Նվարսակ]] բնակավայրում կնքվել է պայմանագիր, որով վերջ է դրվել [[Վահանանց պատերազմ (481-484)|481-484 թվականների ապստամբությանը]]։ Նվարսակի հաշտությամբ [[Սասանյան Պարսկաստան]]ը, որին չէր հաջողվել ճնշել [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանի]] ուժերի դիմադրությունը, ընդունել է հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից<ref>[https://drive.google.com/open?id=1Z9qoDzO7pbKNTNIVZ6tubPpdqffQr2zs Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 125-128]</ref><ref>[https://drive.google.com/open?id=1q2KqKV0rR5ac3VxxdaA_VxjTQiV0wSDd Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 295-296]</ref>։
 
== Նախապատմություն ==
{{main|Ակոռիի ճակատամարտ|Ներսեապատի ճակատամարտ}}
482-484 թվականերին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացրացնում [[Սասանյան Պարսկաստան]]ի ու նրա զրահադաշտական իրականության դեմ: Հայ նախարարները [[Դվին]]ում կառավարություն են կազմում, մարզպան նշանակում [[Սահակ Բագրատունի|Սահակ Բագրատունուն]], նրան կոչելով «Տանուտեր Հայոց», իսկ սպարապետ են նշանակում [[Վահան Մամիկոնյան]]ին: Նրանց է միանում Վաղարշապատում նստող [[Հովհաննես Մանդակունի]] կաթողիկոսը: Նրանց առաջին գործն է լինում Դվինում զրադաշտական համայնքի վերացումը՝ Դվինը դարձնելով Հայաստանի մայրաքաղաք: Այստեղ է տեղափոխվում Հայոց կաթողիկոսարանը: Հայերի կողմից փախուստի մատնված Ատրվշնասպ մարզպանը 7000-ոց զորքով կրկին ներխուժում է Հայաստան, բայց հայ ապստամբները Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ 400 հեծյալներով, Մասիս լեռան ստորոտում գտնվող [[Ակոռի]] գյուղի մոտ [[Ակոռիի ճակատամարտ (481)|հաղթոմ են պարսիկներին]], իսկ Ատրվշնասպ մարզպանը սպանվում է: Գարնանը պարսից [[Պերոզ]] արքան Հայաստան մեծ բանակ է ուղարկում: Սպարապետ Վահան Մամիկոնյանը հայկական 30.000 հոգուց կազմված զորքով Արտազ գավառի [[Ներսեհապատի ճակատամարտ|Ներսեհապատ]] գյուղի մոտ հաղթում է պարսկական բանակին: Տիզբոնում պատանդութունից Հայաստան է փոխնում Վահան Մամիկոնանի կրտսեր եղբայր [[Վարդ Մամիկոնյան]]ը: Հայերը օգնության են դիմում վրաց Վախթանգ թագավորին: Հայ-վրացական միասնական բանակը զորապետ Միհրանի դեմ կռվում պարտություն է կրում: Այս ճակատամարտում զոհվում են [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ Բագրատունին]]ին, [[Վասակ Մամիկոնյան]]ը և ուրիշներ: Վահան Մամիկոնյանը մնացյալ զորքով ամրանում է [[Տայք]]ում: Հայաստան եկած Միհրանը հաշտություն է առաջարկում, սակայն նրան շուտով ետ են կանչում Պարսկաստան: Վահան Մամիկոնյանը զորքով վերադառնում է [[Այրարատ]], գնում Դվին, հռչակվում Հայոց մարզպան և «Տանուտեր Հայոց»: 483 թվականի գարնանը պարսկական բանակը [[Ատրպատական]]ից ներխուժում է Հայաստան՝ հասնելով [[Արտաշատ]]: Վահան Մամիկոնյանի զորքը կրկին ապաստանում է [[Տայք]]ում և [[Խաղտիք]]ում: Պարսից բանակը հասնոմ է Վահանի ետևից, սակայան հեփթաղների հարձակման պատճառով, թողնում են Տայքն ու ուղևորվում Վրաստան՝ Շապուհ զորավարին թողնելով Հայաստանում որպես մարզպան: Հայերը Արշամունիրք գավառի Երեզ գյուղի մոտ պարտության են մատնում պարսիկներին: 484 թվականին Միջին Ասիայում հոներն ու հեփթաղները հաղթում են պարսիկներին, որի արդյունքում Պերոզը սպանվում է: Դրանից հետո Վահան Մամիկոնյան վարդառնում է Այրարատ՝ բարելավելով և հզորացնելով հայկական բանակը:
 
== Պայմանագրի կնքում ==
Պերոզի մահից հետո Սասանյան Պարսկաստանի առաջնորդն է դառնում նրա եղբայր Վաղարշը, որը 484 թվականին դեսպանություն է ուղարկում Դվին, որում ցանկացնում է բարեկամոթյան և խաղաղության պայմանագիր կնքել հայերի հետ: Վահան Մամիկոնյանն ու Հայաստանի ավագանին ընդունում են այդ առաջարկը և 484 թվականին սահմանամերձ [[Նվարսակ]] գյուղում կնքվում է հայ-պարսկական հաշտության պայմանագիրը, որը Հայաստանի կողմից ստորագրում է Վահան Մամիկոնյանը, իսկ պարսկական կողմից՝ բանակի
հրամանատար Նիխորը:
 
Նվարսակի պայմանագրով քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվում է անձեռնմխելի պաշտոնական կրոն, երկրի կառավարումը հանձնվում է հայ տոհմի ավագանուն, պետական պաշտոններում նախարարական տների գլխավորների նշանակումը պետք է կատարվեր նախարարների ժառանգական իրավունքների համաձայն, այլ ոչ թե Սասանյանների հայեցողությամբ:
 
Պայմանագրի արդյունքում 485 թվականին Վահան Մամիկոնյանին Վաղարշ արքայից արքան ճանաչում է որպես Հայաստանի գերագույն կառավարիչ: Հայաստանը դառնում է կիսանկախ երկիր, որն ուներ իր ինքնավարությունը: Ձախողվում են Հայաստանը Իրանի վարչական մարզ դարձնելու, հայերին կրոնափոխելու բոլոր փորձերը: Հայաստանը պահպանում է նաև իր տնտեսական ու մշակութային զարգացման հնարավորությունները:
 
== Կետեր ==
484 թվականին Հայասատնի և Սասանյան Պարսկաստանի միջև կնքած պայմանագիրը պարոնակում էր հետևյալ դրույթները՝դրույթները<ref>[https://drive.google.com/open?id=1kR8Qp0aH4S0AkLK9yUQF6TJciOOtp5vC Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 27-33]</ref>՝
 
* Վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական [[եկեղեցի|եկեղեցու]] գործունեության համար:
Տող 32 ⟶ 44՝
* Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին<ref>Լեո, Երկեր, հ. 2, Երեւան, 1967թ., էջ 126-128:</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
{{ծանցանկ}}
* Թ.Խ. Հակոբյան, Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1990։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.mskh.am/divanagitutjun/arm/nvarsakpajman.html Նվարսակի պայմանագրի մասին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կայքում]
 
== Աղբյուրներ ==
* Թ.Խ. Հակոբյան, Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1990։
 
[[Կատեգորիա:Վահանանց պատերազմ]]