«Դրաստամատ Կանայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 52.
==Հայ-ադրբեջանական կռիվներ==
[[Պատկեր:Db_Tro1.jpg|մինի|աջից|Զորավար Դրո:]]
[[1919]] թվականի դեկտեմբերի կեսերին 600 զինվորով Գորիս է հասնում [[Զանգեզուր]]-[[Ղարաբաղ]]իՂարաբաղի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար նշանակված Դրոն։ Կարճ ժամանակում՝ մինչև հունվարի 19-ը, ողջ [[Զանգեզուր]]ն ազատագրվում է, Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին [[Յապոն]]ի, [[Գարեգին Նժդեհ|Նժդեհի]], տաթևացի Վարդանի, Արտեմ Խանզատյանի և մյուս հրամանատարների առաջնորդած մարտական ուժերը; Դրոն փաստորեն իր ավարտին հասցրեց [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկի]] կիսատ թողած գործը։
 
Հերթը [[Արցախ]]ինն էր, որը ժամանակ շահելու և նոր արյունահեղությունից խուսափելու համար [[1919]] թվականի օգոստոսին կայացած Արցախահայության յոթերորդ համագումարում որոշել էր, մինչև Փարիզի հաշտության վեհաժողովում հարցի վերջնական լուծումը, ժամանակավորապես ընդունել [[Ադրբեջան]]ի իշխանությունը։ «Ռումբը պայթում է» [[1920]] թվականի [[մարտի 22]]-ի երեկոյան՝ իսլամական Նովրուզ-Բայրամի օրը։ Թեժ մարտեր են ընթանում հատկապես [[Վարանդա]]յում, [[Ասկերան]]ի ճակատում և Տումի-Խծաբերդի ու Մսուրմանլարի շրջանում։ Ասկերանի բերդի կռիվները տևում են 18 օր. մոտ 500 հայեր՝ 3500-4000 հոգուց բաղկացած կանոնավոր զորքի դեմ։ Թուրք-թաթարական ուժերը [[Ասկերան]]ը գրավելուց հետո սկսեցին [[Շուշի|Շուշվա]] կոտորածը։ Երեք օր ու գիշեր քաղաքի հայկական մասը հրդեհների մեջ էր։ «Մշակ» թերթի [[1920]] թվականի [[մայիս 9]]-ի համարում [[Մարիետա Շահինյան]]ը վկայում է, որ այդ օրերին այրվել է 7000 տուն, սպանվել 12000 հայ։
 
Այս արյունահեղությունը [[Հայաստան]]ի կառավարությանը հարկադրում է օգնության ձեռք մեկնել [[Արցախ]]ին։ [[Ապրիլի 14]]-ին Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է [[Շուշի]]: Հռչակվում է [[Ղարաբաղ]]իՂարաբաղի հայկական կառավարչություն։ Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր։ [[1920]]-ի [[ապրիլի 25]]-ին [[Թաղավարդ]] գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս»: Հատված Դրոյի [[Ղարաբաղ]]իՂարաբաղի «հայ ազգաբնակչությանը» ուղղած կոչից. [[ապրիլի 26]], [[1920]] թվական.
{{քաղվածք|Ես եկել եմ այն համոզումով և հաստատ որոշումով, որ հենված ձեր վճռականության վրա և միացած ձեր քաջարի զինվորներին, պետք է հաղթենք թշնամուն: Ես վճռել եմ մնալ ձեր մեջ, կռվել ձեզ հետ և ազատությունն ու հաղթանակը տոնել այստեղ:|}}
Դրոյի փայփայած երազը, տարաբախտաբար, չի իրականանում։ [[Ապրիլի 28]]-ին Ադրբեջանում հռչակվում է խորհրդային իշխանություն։ Հաջորդ օրը դիմակափոխված մուսաֆաթականները վերջնագիր են ներկայացնում՝ զորքերն Արցախից դուրս բերելու պահանջով, հակառակ պարագայում՝ կարմիր բանակի օգնությամբ վռնդելու սպառնալիքով։ Մայիսի 5-ին Դրոյի հետ բանակցելու համար Արցախ են ժամանում 11-րդ կարմիր բանակի ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ [[Սերգո Օրջոնիկիձե]]ի ներկայացուցիչներ [[Սահակ Տեր-Գաբրիելյան]]ն ու [[Լևանդովսկին]], մայիսի 12-ին կարմիր բանակի մի զորագունդ մտնում է Շուշի։ [[Մայիսի 25]]-ին, Հայաստանի Հանրապետության զորքերը կառավարության հրամանով թողեցին Արցախը։ Այսպես՝ բոլշևիկների ճնշման տակ Արցախի ազատագրումը հետաձգվում է 70 տարով։
Տող 64.
 
== Երկրորդ համաշխարհային պատերազմ ==
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհայինի]] տարիներին Դրոն, մեծ մասամբ [[Գերմանիա]]ն կառավարող կլանի հետ իր անձնական կապերի շնորհիվ փրկելով Եվրոպայի հայությանը նացիստական Գերմանիայի կոտորածից և նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ Գերմանական բանակի գեներալ։ Դրոն դեռ մինչև պատերազմը կապեր ուներ Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ հատկապես Մ. [[Բորման Մարտին|Բորմանի]] ու Ա. Ռոզենբերգի ու այլ բարձրաստիճան զինվորականների հետ։ Ըստ Դրոյի և գերմանացիների միջև պայմանավորվածության՝ նրանց հաղթանակի դեպքում Հայաստանին պետք է վերադարձվեին [[Նախիջևան]]ըՆախիջևանը, [[Ղարաբաղ]]ըՂարաբաղը և [[Ախալքալաք]]իՋավախքի մի մասը։ Դրոյի Հայափրկիչ ծրագրին մասնակցել են նաև այլ հայորդիներ։ [[1941]] թվականի [[դեկտեմբերի 30]]-ին ստեղծվեցեց [[«Հայկական 812-րդ գումարտակը»]] հայտնի որպես '''''[http://en.wikipedia.org/wiki/Armenische_Legion (812th Armenian Battalion of Wehrmacht)]''''' Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ, որը ստեղծման պահին 8.000 էր, հետագայում նացիստների արևելյան արշավանքի ժամանակ գերված հայ զինվորների հաշվին հասավ 33.000-ի։ Դրոն նաև Վերմախտի հրամանատարական շտաբի անդամ էր։ [[«812-րդ գումարտակը»]] գործողություններ ծավալեց [[Ղրիմ]]ում և Հյուսիսային Կովկասում։
Եթե Գերմանիան հաղթեր Ստալինգրադի ճակատամարտում, Թուրքիան պատրաստ էր պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանն ու ներխուժել Հայաստան։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար այդ ժամանակ Հայաստանից և հայությունից։ Եվ Հայկական լեգեոնի '''''[http://en.wikipedia.org/wiki/Armenische_Legion (812th Armenian Battalion of Wehrmacht)]''''' առաքելությունը պետք է լիներ այն, որ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի հաղթանակից անմիջապես հետո, երբ այլևս բաց կլինեին Կովկասի դարպասները, այս հայկական զորքը պետք է արագ երթով հյուսիսից մտներ Հայաստան։