Content deleted Content added
Տող 19.
 
:Ինչպես նկատեցիր, ոչ մեկի չեմ նշել այս քննարկման մեջ, կուզեն՝ կկարդան, չեմ ուզում ստիպողաբար ուրիշների ուշադրությունը հրավիրել այստեղ: Ես գնում եմ անցած անգամվա պես, առանց ամպագորգոռ հայտարարությունների, պաշտոնաթող կաղապարի կամ այլ բաների: Ինչպես և բոլորը, ես ունեմ սկզբունքներ ու թերություններ, բայց եթե խիստ բացառիկ դեպքերում անձնականը բարձր եմ դասել, ապա ժամանակին հետ եմ կանգնել ու վերականգնել նախկինը, թեկուզ եթե նույնիսկ կտրուկ դեմ էի: Այստեղ համայնք կա, օրենք ու կարգ կա, սա իմ բլոգը չէ, այլ սերունդների հանրագիտարան: Բայց տեսնում եմ, որ նույնիսկ ադմինը միշտ չէ, որ այդպես է մտածում, ուրեմն՝ սա ինձ հարազատ միջավայր չէ: Այստեղ շատ բաներ դարձել են առուծախի երևույթ, կարող են գրանտներ շահել և արտասահման մեկնել այնպիսի դեմքեր, ովքեր վստահաբար շատ ավելի քիչ ներդրում ունեն, քան՝ օրինակ դու կամ այլ խմբագիրներ: Կամ՝ մրցույթներին մասնակցելուց առաջ որոշ խմբագիրներ կարող են հարյուրներով այս կամ այն երկրի մասին հարյուրավոր հոդվածներ գրել՝ գրավելով առաջին հորիզոնականը, և մյուս մասնակիցների մեջ լրիվ կոտրելով մասնակցելու հետագա ցանկությունը. սա էլ՝ էլի Վիքիպեդիայի անշահախնդրության մասին, որին ադմինները պատասխանում են՝ ''չէ՞որ դա վերահսկելի չէ...'' Կամ՝ հազարներով գրվում են ինչ-որ քաղաքների ու գյուղերի մասին հոդվածներ, որոնք երբեք չեն կարդացվելու ու ոչ մի արժեքայնություն չունեն, զուտ քանակի լրացում է՝ որակի հաշվին: Նմանատիպ անարդար երևույթները բազմաթիվ են, բայց միևնույն է՝ վիքիպեդիայում ինձնից բացի էլի կան սրտացավ մարդիկ, ովքեր հաստատ պակաս գիտելիք չունեն ու անշահախնդիր աշխատում են: Այն, ինչ ես արել եմ այստեղ, կաթիլ է օվկիանոսում, շատերը թող օգտվեն ու հաճույք ստանան այս նախագծից: Ինձ կարգելափակեն այս նկատողության համար թե ոչ՝ այլևս հետաքրքիր չէ. վերջնական որոշում եմ կայացրել, և դեկտեմբեր ամիսը՝ փաստ: Դեռ նոր ու ավելի զարգացած ու կրթված արաբագետներ կգան: Նախագիծն ինձանով չի սկսել, և ինձանով չի ավարտվի: Ամենայն բարիք բոլորին, բարին ընդ ձեզ, հարգանքներով՝ [[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 09:38, 29 Դեկտեմբերի 2017 (UTC)
 
== Բարի վերադա՜րձ ==
 
Բարի վերադա՜րձ, [[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ջան։ Նկատեցի նորից խմբագրում եք :) Ձեզ հաճելի խմբագրումներ և կառուցողական քննարկումներ եմ մաղթում։ Հուսով եմ՝ այս անգամ երկար (եթե ոչ մշտական) կմնաք Վիքիում ու միասին կզարգացնենք Հայերեն Վիքիպեդիան։ --[[Մասնակից:Nooberella|<font face="Comic Sans MS" color="red">'''Noo'''</font><font face="Comic Sans MS" color="blue">'''ber'''</font>]]<font face="Comic Sans MS" color="orange">'''ella'''</font><sup>[[Մասնակցի քննարկում:Nooberella|💬]]</sup> 19:13, 1 Դեկտեմբերի 2019 (UTC)