«Լուցիոս Կոռնելիուս Սուլլա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: կետադրություն
No edit summary
Տող 4.
Հաղթական պատերազմներ է վարել [[Միհրդատ VI Եվպատոր|Միհրդատ Եվպատոր]]ի դեմ։ Առաջին հռոմեացին էր, որը քաղաքացիական պատերազմների ընթացքում ուժով գրավել է Հռոմ քաղաքը, ընդ որում երկու անգամ։ Մնացել է հետագա սերունդների հիշողության մեջ որպես դաժան բռնապետ, որը սակայն կամովին հրաժարվել է անսահմանափակ իշխանությունից և հեռացել պետական կառավարման գործերից։
 
Աչքի է ընկել [[Յուգուրթական պատերազմ]]ի ժամանակ։ [[մ.թ.ա. 104]]-[[մ.թ.ա. 102]] թվականներին մասնակցել է տևտոնների և կիմբրերի դեմ պատերազմին։ [[Մ.թ.ա. 93]] թվականին՝ պրետոր, [[մ. թ. ա. 92]] թվականին՝ պրոպրետոր [[Կիլիկիա]]յում։ [[Կապադովկիա]]յում [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] ազդեցությունը պահպանելու նպատակով պայքարել է [[Տիգրան Բ Մեծ]]ի և [[Միհրդատ VI Եվպատոր]]-ի դեմ։ [[Մ.թ.ա. 88]] թվականին կոնսուլ։ Զրկվելով [[Պոնտոս]]ի դեմ պատերազմը ղեկավարելու իրավունքից (ժողովրդական ժողովն այդ իրավունքը տվել է [[Գայոս Մարիոս]]ին), Սուլլան իր զորքով մտել է Հռոմ ([[մ.թ.ա. 88]], Հռոմի պատմության մեջ առաջին անգամ հռոմեական զորքը գրավել է Հռոմը), հաշվեհարդար տեսել հակառակորդների հետ, օրինագծեր է անցկացրել հօգուտ ''օպտիմատների''։ Մեկնելով Արևելք, [[մ.թ.ա. 86]] թվականին [[Քերոնեա]]յի և [[Օրքոմեն]]ի ճակատամարտերում պարտության է մատնել Միհրդատ VI-ի զորքերին, գրավել [[Աթենք]]ը և [[մ.թ.ա. 84]] թվականին կնքել [[Դարդանոս]]ի հաշտությունը։ [[Մ.թ.ա. 83]] թվականին վերադարձել է [[Իտալիա]], շախշախել իր հակառակորդների ուժերը, Հռոմը վերագրավել նրանցից և [[Մ. թ. ա. 82|մ․ թ․ ա․ 82]] թվականին հռչակվել անժամկետ [[դիկտատոր]]։ Սուլլան սկզբնավորել է ''պրոսկրիպցիաները''։ Հենվելով պրոֆեսիոնալ զինվորականության վրա՝ անցկացրել է ծերակուտական օլիգարխիայի շահերից բխող և հայտնիների դեմ ուղղված օրինագծեր։ [[Մ.թ.ա. 79]] թվականին վայր է դրել լիազորությունները, թեև քաղաքացիական կյանքում պահպանել է իր ազդեցությունը։ ՍուլլաիՍուլլայի դիկտատուրան հանրապետական կարգի խոր ճգնաժամի արտահայտություն էր և օբյեկտիվորեն նպաստել է պետական նոր ձևերի մշակմանը։
 
== Ծանոթագրություններ ==