«Հնագիտական հուշարձաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
[[File:Bulgandry Aboriginal Site.JPG|thumb|Հնագիտական հուշարձաններ]]
 
'''Հնագիտական հուշարձաններ''', մարդու ձեռքով կերտված հնագույն առարկաներ, կառույցներ, [[դամբարաններ]], որոնք պահպանվելով հողի մակերևույթին կամ ընդերքում, ջրի տակ՝ հանդիսանում են հնագիտական ուսումնասիրության օբյեկտներ։
 
== Բացատրություն ==
Հնագիտական հուշարձանները [[պատմական առարկայական աղբյուրներ]] են, որոնցով կարելի է վերականգնել մարդկային հասարակության անցյալը։
 
== Որոնք են հնագիտական հուշարձանները ==
Հիմնական հնագիտական հուշարձանների թվին են պատկանում [[աշխատանքի գործիքներ]]ը, [[զենքեր]]ը, [[կենցաղային պիտույքներ]]ը, [[հագուստներն ու զարդերը]], բնակավայրերը (կայաններ, քաղաքատեղիներ, գյուղատեղիներ), հնագույն ամրությունները, հիդրոտեխնիկական կառույցների մնացորդները, երկրագործական դաշտերը, ճանապարհները, օգտագործված լեռնային հանքավայրերն ու արհեստանոցները, դամբարաններն ու վերդամբարանային և պաշտամունքային զանազան կառույցները (քարակոթողներ, [[վիշապներ]], մենաքարեր, [[կրոմլեխներ]], [[դոլմեններ]], [[մատուռներ]] են), [[արձանագրությունևեր]]ն ու [[այռաժպատկերներ]]ը, [[ճարտարապետական կառույցներ]]ը։ Հնագիտական հուշարձաններ են նաև գետերում, ծովերում սուզված հնագույն նավերն ու նրանց բեռները, երկրի կեղևի ճեղքման հետևանքով ջրի տակ մնացած բնակավայրերը։