«Դասթի Սփրինգֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Կենսագրություն ==
 
=== ԵրիտասարդություննԵրիտասարդություն ուև կարիերայի սկիզբըսկիզբ ===
[[Պատկեր:Dusty Springfield (1966).png|մինի|ձախից|1964 թվական]]
Դասթին ծնվել և մեծացել է [[Լոնդոն|Լոնդոնում]]՝ հարկային հաշվապահ և խորհրդատու Ջերարդ Էնթոնի Օ'Բրայենի (1904-1979) և լրագրող Քեթրին Էնն Ռայլի (1900-1974) ընտանիքում: Դասթին ընտանիքում երկրորդ երեխան էր: Dusty (փոշոտ) մականունը նա ստացել է դեռևս մանկության տարիներին, հավանաբար այն պատճառով, որ անտանելի երեխա էր: Նա սիրում էր լսել ամերիկյան [[Ջազ|ջազ]], իսկ նրա սիրելի երգչուհին Պեգգի Լին էր։ Դասթին առաջին պրոֆեսիոնալ երաժշտական փորձը ստացել է «Lana Sisters» վոկալ խմբում, որտեղ աշխատել է 1958-1960 թվականներին: 1960 թվականին ընդգրկվել է «The Kensington Squares» կոլեկտիվ, որը բաղկացած էր նրա եղբայր Թոմից և նրա ընկեր Թիմ Ֆիլդից, որը վերանվանվեց «The Springfields» ֆոլկ-տրիո: Այնտեղ նա իր համար վերցրեց Դասթին Սպրինգֆիլդի կեղծանունը, իսկ նրա եղբայրը՝ Դայոն Օ.Բրայենը։ Առաջին պայմանագիրը նրանք ստորագրել են «[[Philips Records]]» ընկերության հետ։  Երբ Թիմ Ֆիլդը թողեց խումբը, նրան փոխարինեց Մայքլ Հյորսթը, և եռյակը դարձավ ավելի հաջողակ: Շուտով, իր «Breakaway», «Bambino» և «Island of Dreams» հիթերի շնորհիվ, «The Springfields»-ը դարձավ [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիայի]] ամենահայտնի խմբերից մեկը։  1962 թվականին նրանք ոչ մեծ հաջողության հասան [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ում՝ «Silver Threads and Golden Needles» երգերով, ինչը բրիտանական երաժշտության մեծ ձեռքբերում դարձավ նախքան «[[The Beatles]]»-ի հայտնվելը։ Սակայն 1963 թվականի նման հաջողությանը, եռյակը փլուզվեց ։
 
=== Սոլո կարիերա ===