«Բաբելոնացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
== Պատմության ծագում և հիմնական փուլեր ==
Հնագույն ժամանակներից Հարավային Միջագետքը (Բաբելոնիա) աչքի է ընկել էթնոլեզվական բազմազանությամբ: Մ.թ.ա. III հազարամյակների հենց սկզբից գրավոր աղբյուրները արձանագրում են [[Շումերերեն|շումերական]] լեզվով խոսող բնակչության գոյությունը, որի կազմում կային նաև սեմական խմբեր, որոնք հետագայում հայտնի դարձան որպես աքքադացիներ{{sfn|Klengel-Brandt|1997|p=256}}: Աքքադացիների շարունակական ներգաղթը ծայրամասային շրջաններից նրանց դարձրել էր պետության գերակշռող բնակչությունը{{sfn|Klengel-Brandt|1997|p=256}}: Միջագետքում` ուր III հազարամյակում [[Ամովրհացիներ]]ը սկսում են բնակություն հաստատել՝ մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսին հիմնել են իրենց թագավորությունները {{sfn|Klengel-Brandt|1997|p=256}}, իսկ մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կեսին շրջանը գրավում են [[Քասիթներ]]ը{{sfn|Klengel-Brandt|1997|p=256}}: Մ.թ.ա. II-I հազարամյակում օտար ժողովուրդների մեծ մասը, որոնք խոսում էին աքքադական բաբելոնյան բարբառներով, ուծացվում է բնակչության մեծ մասի մեջ։ Մերձավոր Արևելքում II և I հազարամյակների վերջում բնակություն են հաստատում [[արամեացիներ]]ը {{sfn|Klengel-Brandt|1997|p=256}}, ինչպես նաև քաղդեացիները: Քաղդեացիների կողմից Բաբելոնիայի գրավումը հանգեցրեց տեղի բնակչության աստիճանական արամեացման:
 
== Մարդաբանական տեսակ ==