Բաբելոնացիներ
Բաբելոնացիներ, հարավային Միջագետքի (բաբելոնի թագավորության) հին II-I հազարամյակի բնակչություն, լեզուն` Աքքադերեն։
ԱնվանումԽմբագրել
«Բաբելոնի թագավորություն» տերմինը առաջացել է համանուն մարզի անվանումից, որի անունն` իր հերթին, ծագում է Բաբելոն քաղաքի` այդ երկրի մայրաքաղաքի անունից[1]։
Պատմության ծագում և հիմնական փուլերԽմբագրել
Հնագույն ժամանակներից Հարավային Միջագետքը (Բաբելոնիա) աչքի է ընկել էթնոլեզվական բազմազանությամբ։ Մ.թ.ա. III հազարամյակների հենց սկզբից գրավոր աղբյուրները արձանագրում են շումերական լեզվով խոսող բնակչության գոյությունը, որի կազմում կային նաև սեմական խմբեր, որոնք հետագայում հայտնի դարձան որպես աքքադացիներ[1]։ Աքքադացիների շարունակական ներգաղթը ծայրամասային շրջաններից նրանց դարձրել էր պետության գերակշռող բնակչությունը[1]։ Միջագետքում` ուր III հազարամյակում Ամովրհացիները սկսում են բնակություն հաստատել՝ մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսին հիմնել են իրենց թագավորությունները[1], իսկ մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կեսին շրջանը գրավում են Քասիթները[1]։ Մ.թ.ա. II-I հազարամյակում օտար ժողովուրդների մեծ մասը, որոնք խոսում էին աքքադական բաբելոնյան բարբառներով, ուծացվում է բնակչության մեծ մասի մեջ։ Մերձավոր Արևելքում II և I հազարամյակների վերջում բնակություն են հաստատում արամեացիները[1], ինչպես նաև քաղդեացիները։ Քաղդեացիների կողմից Բաբելոնիայի գրավումը հանգեցրեց տեղի բնակչության աստիճանական արամեացման։
Մարդաբանական տեսակԽմբագրել
Հետազոտողները Հարավային Միջագետքի հնագույն բնակչությանը վերագրում են միջերկրածովյան Եվրոպայի ցեղատեսակ։ Սրանք մուգ մաշկով, մուգ աչքերով, ուղիղ քթով, մուգ ուղիղ կամ գանգուր մազերով մարդիկ էին։
Լեզու և գիրԽմբագրել
Բաբելոնացիները խոսում և գրում էին աքքադերեն լեզվի հատուկ (բաբելոնյան) բարբառով։ Մ.թ.ա. I հազարամյակում խալդերի ազդեցության տակ լայնորեն տարածվում է արամեերենը։
ՀագուստԽմբագրել
Հերոդոտոսը հայտնում է, որ բաբելոնյանները կրում էին վուշե հիթոն, որը հասնում էր ոտքերին, բրդե հիթոն և սպիտակ խլամիդի տեսքով թիկնոց։ Նրանք ոտքի վրա երկարաճիտ կոշիկներ էին կրում, իսկ գլխին՝ չալմա։ Նրանց մազերը երկար էին[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականաությունԽմբագրել
- История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Ч. 1. Месопотамия / Под ред. И. М. Дьяконова. — М.,: Наука, 1983. — 534 с. — 25 050 экз.
- Klengel-Brandt, E. Babylonians(անգլ.) // E. M. Meyers. The Oxford Encyclopedia of Archaeology in the Near East. — Oxford University Press, 1997. — Vol. 1 (ABBA-CHUE). — P. 256—262. — ISBN 978-019-50-6512-1.