«Վիքիպեդիա:Ադմինիստրատոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 68.
== Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ժամանակագրություն ==
{{Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ժամանակագրություն}}
 
== Ի՞նչ է նշանակում լինել ադմին ==
Ադմինիստրատոր լինելը որևէ իշխանություն չի տալիս մյուս օգտագործողների նկատմամբ: Ոչ ադմինիստրատորները, ոչ խմբագիրները որևէ առավելություններ չունեն, և չեն կարող պարտադրել սեփական կարծիքը: Ադմիններն անհրաժեշտ են կայքերում շատ կարևոր գործառույթներ իրականացնելու համար;
* Վանդալային խմբագրումների արագ հետ շրջում;
* Ֆայլերի անվանափոխում;
* Գրանցված և անանուն մասնակիցների արգելափակում, եթե նրանք խախտում են Վիքիպեդիայի օրենքները և չեն ենթարկվում նախազգուշացումներին;
* Նախատեսված էջերի ջնջում և ջնջված էջերի վերականգնում քննարկման դրական արդյունքների համաձայն;
* Էջերի պաշտպանության սահմանում և լրիվ պաշտպանված էջերի ու MediaWiki անվանատարածքների խմբագրում:
* Այլ ադմինների սխալ գործողությունների ուղղում;
* Մասնակիցների հարցերին պատասխանել և այլ գործառույթներ:
 
=== Պաշտպանվող էջերը ===
* Ադմինը կարող է անմիջականորեն խմբագրել Վիքիպեդիայի Առաջատար էջը և մյուս [[:en:Wikipedia:protected page|պաշտպանվող էջերը]]: Տես՝ [[Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը]]: Դուք կարող եք փոփոխություններ առաջարկել Առաջատար էջի Քննարկում բաժնում: Առաջատար էջերը սովորաբար ամենաշատն են ենթարկվում խուլիգանական միջամտությունների: Առաջատար էջը պաշտպանելը ցավոք անհրաժեշտություն է, որը կարող է սահմանափակել խմբագիրների ազատ մասնակցությունը, երբեմն պատահող անհոգ կամ անգրագետ խուլիգանական միջամտություններից զերծ պահելու համար:
 
* Ադմինը կարող է պաշտպանության տակ դնել և պաշտպանությունից հանել էջերը: Էջերը պաշտպանվում են միայն հազվադեպ հանգամանքներում, տես՝ [[:en:Wikipedia:Protection|Պաշտպանության քաղաքականություն]]: Ընդ որում, ադմինը իրավունք ունի պաշտպանել սեփական էջերը միայն կարճ ժամանակով՝ հազվագյուտ դեպքերում, և ինչպես խնդրի ու կոնֆլիկտի լուծումը այլ մասնակցի հետ, այստեղ ևս պետք է այլ ադմինի աջակցություն: Հակառակ պարագայում ադմինը նախ զգուշացում կստանա, ապա՝ կդրոշակազրկվի:
 
=== Հոդվածը ջնջելը և ջնջածը վերականգնելը ===
* Ադմինը կարող է ջնջել էջեր և դրանց պատմությունը: Տես՝ [[:en:Wikipedia:deletion policy|Էջ ջնջելու քաղաքականությունը ]] և [[:en:Wikipedia:Deletion guidelines for administrators|Ջնջելու ուղեցույցներ ադմինների համար]]: Եթե ուզում եք առաջարկել ջնջել որևէ էջ տես՝ [[:en:Wikipedia:Votes for deletion|Քվեարկել հօգուտ ջնջումի]]: Էջ ջնջելը երբեմն տեխնիկական անհրաժեշտություն է, երբ պետք է ջնջել վերահասցեավորված (redirect) էջերը նոր վերնագրով էջ ստեղծելու համար կամ վերականգնել մի էջ, որի պատմության հերթականությունը խախտվել է և հոդվածը պետք է վերականգնել մաս-մաս: Լինում են դեպքեր, երբ պետք է պարզապես ջնջել առանց պարունակության կամ հիմարություն պարունակող էջերը: Իսկ երբմեն պետք է լինում ջնջել հոդվածներ, որոնք պատճենվել են (copy-paste) այլ լեզուներով վիքիպեդիաներից, ինչը հեղինակային իրավունքների խախտում է: Տես՝ [[:en:Wikipedia:copyright|հեղինակային իրավունք]]:
 
* Ադմինը կարող է վերանայել և վերականգնել ջնջված էջերը և նրանց պատմությունը: Տես՝ [[:en:Wikipedia:Undeletion|Վերականգնել ջնջվածը]]: Ջնջելու մասին կատարված որոշումը բողոքարկելու համար տես՝ [[:en:Wikipedia:Votes for undeletion|Քվեարկել ջնջածը վերականգնելու մասին]]:
 
* Ադմինը կարող է ջնջել պատկերները: Այս փոփոխությունը անվերականգնելի փոփոխություն է, եթե պատկերը ջնջվեց՝ ուրեմն վերջ: Տես՝ [[:en:Wikipedia:Image use policy|Պատկերի օգտագործման ուղեցույցենր]]: Որևէ պատկեր ջնջելու առաջարկի համար տես՝ [[:en:Wikipedia:Images for deletion|Ջնջման ենթակա պատկերներ]]: Որևէ պատկեր ջնջելուց առաջ պարզապես պատճենեք պատկերը ձեզ մոտ համենայն դեպս և տես՝ [[:en:Wikipedia:Votes for undeletion|Քվեարկել հոգուտ վերականգնումի]]: Ուրիշ բան չմտածեք. պատկերների անվերադարձ կորուստը զուտ ծրագրային ապահովման անկատարությամբ պայմանավորված երևույթ է:
 
== Ռիվերթ ==