«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 107.
[[Պատկեր:Thomas Brackett Reed - Brady-Handy.jpg|thumb|upright=0.9|[[ԱՄՆ հանրապետական կուսակցություն|Հանրապետական]] պալատի խոսնակ [[Թոմաս Բրաքետ Ռիդ]]ը (1895–1899):]]
19-դր դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մեծացավ Պալատի խոսնակի իրավասությունները: Խոսնակի ազդեցության մեծացումը սկսվեց 1890-ականներին հանրապետական [[Թոմաս Բրաքետ Ռիդ]]ի օրոք: Ռիդը իր տեսակետում հայտնել էր, որ լավագույն համակարգը, երբ մի կուսակցություն կառավարում է, մյուսը` հետևում: Նույն ժամանակում նաև զարգացավ Պալատի ղեկավարության համակարգը, մեծամասնության առաջնորդ և փոքրամասնության առաջնորդ պաշտոնները ձևավորվեցին 1899 թվականին: Փոքրամասնության առաջնորդը փոքրամասնություն կազմող կուսակցության ղեկավարն էր, իսկ մեծամասնության առաջնորդը ենթարկվում էր խոսնակին: Խոսնակությունը մեծ աճ գրանցեց նաև հանրապետակյան [[Ժոսեֆ Գըրնի Քենոն]]ի կառավարման տարիներին: Խոսնակի լիազորությունների մեջ էր մտնում նաև ազդեցիկ Պալատին կից կոմիտեների նախագահությունը և իրավունքը նշանակել Պալատի կոմիտեների անդամներին: Այս իրավունքները այնուամենայնիվ կրճատվեցին 1910 թվականին դեմոկատների նախաձեռնությամբ:
 
Դեմոկրատական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում ուներ մեծամասնություն [[Ֆրանկլին Դ. Ռուզվելտ]]ի նախագահության օրոք (1933–1945)` հաճախ զբաղեցնելով նստատեղերի երկու երրորդից ավելին: Հաջորդ տասնամյակ մեծամասնություն են կազմել և դեմոկարտները և հանրապետականները: Դեպմոկարտական կուսակցությունը պահպանեց վերահսկողությունը Պալատում 1955-ից 1995 թվականներին: 1970-ական թվականների կեսերին նրանք նախաձեռնեցին բարեփոխումներ Պալատում, ուժեղացնելով ենթահանձնաժողովների լիազորությունները և թույլատրելով կուսակցությունների ղեկավարներին առաջարկել հանձնաժողովի նախագահի թեկնածուներ:
 
== Ծանոթագրություններ ==