«Արքայադուստր Մարգարետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
No edit summary
Տող 7.
1953 թվականին արքայադուստր Մարգարետը ծանոթացել է կապիտան Պիտեր Տաունսենդի հետ: Նա պալատական չէր, բայց Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի անդամ էր, այդ իսկ պատճառով ընդունվեց թագավորական ընտանիք, և Բուքինգհեմյան պալատ: Բայց նա ամուսնալուծված էր և երեխաներ ուներ, ինչը անհնարին էր դարձնում արքայադստեր և նրա ամուսնությունը. անգլիական եկեղեցին և թագավորական ավանդույթները արգելում են ամուսնությունը բաժանված մարդու հետ: Թագավորական պալատի օրենքների համաձայն, որպեսզի Արքայադուստր Մարգարետը ամուսնանար կապիտանի հետ պետք է լրանար նրա 25 տարին և հրաժարվեր իր թագավորական տիտղոսից: Մի քանի տարի տևած սիրավեպից հետո, Մարգարետը հրապարակայնորեն հայտարարում է Պիտերից բաժանվելու մասին «իր երկրի նկատմամբ ունեցած պարտականությունների պատճառով»:
 
Մարգարետը դարձել էր լրատվամիջոցների թիրախը՝ իր շահեկան դիրքի և թագավորական ընտանիքին ոչ հարիր վարքի պատճառով: Նրան նկատել են Ջոն Թյորների հետ, ով հեետագայումհետագայում դարձավ [[Կանադա]]յի վարչապետը:
 
1960 թվականին արքայադուստրը ամուսնացավ Էնթոնի Արմսթրոնգ Ջոնսոնի (1930—2017) հետ, լուսանկարիչ, ուելսյան փոքր արքայական տոհմի ժառանգորդ, ով արժանացել էր կոմս Սնոուդոն և Լինլիի վիկոնտ տիտղոսներին: