«Վազա թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ 7 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 3.
 
== Պատմություն ==
1961-1988 թվականներին Վասա նավը տեղակայված է եղել ժամանակավոր կառույցում («Վասայի նավատուն»), որտեղ նրան վերականգնել են պոլիէթիլենային գլիկոլով: Այցելուները կարող էին տեսնել նավը միայն երկու մակարդակից, իսկ առավելագույն հեռավորությունը ընդամենը 5 մ էր: [[1981]] թվականին Շվեդիայի կառավարությունը որոշեց, որ պետք է կառուցվի Վասայի մշտական թանգարան, և թանգարանի շենքի նախագծման համար մրցույթ կազմակերպվեց: Շուրջ 384 [[Ճարտարապետություն|ճարտարապետներ]] ուղարկեցին իրենց նախագծած մոդելները, իսկ վերջնական հաղթողներ դարձան Մարիան Յակոբյուքը և Գյորան Մայնսոնը: Նոր շենքի շինարարությունը սկսվեց հին ծովային բակի չոր նավահանգստի տարածքում [[1987]] թվականի [[նոյեմբերի 2]]-ին [[Արքայազն Բերտիլ (Հալլանդի դուքս)|արքայազն Բերտիլի]] հյուրընկալած երդման արարողությամբ: 1987 թվականի դեկտեմբերին Վասա նավը տեղակայվեց նոր կառույցի չոր տախտակամածում: [[1989]] թվականի ամառամռանը, երբ այցելուներին թույլատրվեց շինհրապարակ, 228000 մարդ այցելեց կիսավարտ թանգարան: Թանգարանը պաշտոնապես բացվեց [[1990]] թվականի [[հունիսի 15]]-ին<ref>[https://www.vasamuseet.se/en/vasa-history/timeline Vasa Museum Timeline Page], accessed May 10, 2018</ref>: Վասա նավը տեսնելու է եկել ավելի քան 25 միլիոն մարդ: [[2017]] թվականին թանգարանն ունեցել է ընդհանուր առմամբ 1495760 այցելու<ref name=attendance>{{cite web |url=https://www.vasamuseet.se/pressrum#/pressreleases/aar-2017-blev-vasamuseets-mest-besoekta-naagonsin-2368217 |title=År 2017 blev Vasamuseets mest besökta någonsin |publisher=Vasa Museum |date=11 January 2018 |accessdate=23 March 2018}}</ref>:
 
Վասա նավը գտնվում է հիմնական դահլիճում, ինչպես նաև տարբեր ցուցանմուշներ՝ կապված նավերի և 17-րդ դարի սկզբի Շվեդիայի հնագիտական գտածոների հետ: Վասա նավը տեղավորված է երեք կայմերի ստորին հատվածներին, նոր քթակայմին, ձմեռային նավասարքին համապատասխան, վնասված կամ բացակայող մասերը փոխարինվել են: Փոխարինված մասերը չեն վերամշակվել կամ ներկվել, ուստի հստակ տեսանելի են երեք դար ջրի տակ մնացած բնօրինակ ֆոնին:
 
Նոր թանգարանում գերակշռում է պղնձյա մեծ տանիքը` ոճավորված կայմերով, որոնք ներկայացնում են Վասայի իրական բարձրությունը: Շինության որոշ մասեր ծածկված են մուգ կարմիր, կապույտ, ձյութային սև, դեղին և մուգ կանաչ ներկված փայտե վահանակներով: Ներքին տարածքը նույնպես զարդարված է մերկ, չմշակված բետոնի մեծ հատվածներով, ներառյալ ամբողջ առաստաղը[[Առաստաղապատկեր|առաստաղ]]<nowiki/>ը: Թանգարանի ներսում նավը կարելի է տեսնել վեց մակարդակներից՝ ողնափայտից մինչև ծայրամաս: Նավի շուրջ կան բազմաթիվ ցուցանմուշներ և մոդելներ, որոնք պատկերում են նավի շինարարությունը, խորտակումը, գտնվելու վայրը և վերականգնումը: Կան նաև ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Շվեդիայի 17-րդ դարի պատմությունը՝ տրամադրելով նախնական տեղեկություններ այն մասին, թե ինչու է կառուցվել նավը: Թանգարանի կինոթատրոնի[[կինոթատրոն]]<nowiki/>ի հատվածում ցուցադրվում է Վասայի վերականգնման վերաբերյալ ֆիլմ:
 
Թանգարանը նախատեսում է հրապարակել 8-հատորանոց հնագիտական զեկույց՝ ի հիշատակ նավի փրկության 50-ամյակի: 2006 թվականի վերջում լույս է տեսել «Վասա I. 1628 թվականի շվեդական ռազմանավի հնագիտություն» գիրքը: Հետագա հատորները հրապարակվում են ամեն տարի<ref>[http://www.vasamuseet.se/en Vasa Museum homepage], accessed June 30, 2007</ref>: