«Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 90.
 
Խրուշչովի միջազգային քաղաքականությունը բերեց [[Խորհրդա-չինական պառակտում|Խորհրդա-չինական պառակտմանը]], մասամբ հանրայնորեն Ստալինին քննադատելու պատճառով{{sfn|Taubman|2006|pp=282–284}}: Խրուշչովը զգալիորեն բարելավվեց հարաբերությունները [[Իոսիպ Տիտո]]յի [[Հարավսլավիայի կոմունիստների լիգա]]յի հետ, սակայն չհաջողվեց հիմնել այնպիսի մտերմիկ կապեր, ինչպես ինքն էր ցանկանում{{sfn|Taubman|2006|pp=278–280}}: Մինչև Ձնհալը մեղմեց քաղաքական ճնշումները երկրի ներսում, այն մեծացրեց բռնաճնշումները երկրի տարածքից դուրս, ինչպիսիք էր 1956 թվականի [[Հունգարական հեղափոխություն (1956)|Հունգարական հեղափոխություն]] և Լեհաստանի անհանգստությունները, որտեղ տեղի քաղաքացիներին չհաջողվեց համախմբվել խորհրդային գերիշխանության դեմ պայքարելու համար{{sfn|Taubman|2006|pp=284–287}}: Խրուշչովը նաև չկարողացավ բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, մասամբ ահռելի ռազմական ախորժակի պատճառով{{sfn|Taubman|2006|pp=284–287}}: [[Կարիբյան ճգնաժամ]]ի հետևանքով Խրուշչովի դիրքերը կուսակցության ներսում զգալի թուլացան{{sfn|Taubman|2006|pp=288–289}}: Իր պաշտոնանկությունից քիչ առաջ նա փորձեց տնտեսության մեջ բարեփոխումներ իրականացնել [[Եվսեյ Լիբերման]]ի մոդելով, ով խորհրդային տնտսագետ էր և փորձում էր ներդնել շուկայական տարրեր պլանային տնտեսության մեջ{{sfn|Taubman|2006|p=289}}:
 
Խրուշչովը պաշտոնանկ արվեց 1964 թվականի հոկտեմբերի 14-ին Կենտրոնական կոմիտեի պլենումում, պաշտոնական պատճառը Նախագահության անդամների վստահության կորուստ, անձի պաշտամունքի հաստատում, տնտեսական քաղաքականության ձախողում, հակակուսակցական բարեփոխումներ, ինչը անհնար է դարձնում նրա կառավարումը որպես կուսակցության ղեկավարի{{sfn|Taubman|2006|p=289–290}}: Նրան փոխարինման եկավ [[Լեոնիդ Բրեժնև]]ը որպես առաջին քարտուղար և [[Ալեքսեյ Կոսիգին]]ը որպես նախարարների խորհրդի ղեկավար{{sfn|Hanson|2006|p=292}}:
 
[[Պատկեր:Brezhnev 1973.jpg|thumb|left|[[Լեոնիդ Բրեժնև|Բրեժնև]]ի ժամանակաշրջանը պատմաբանները անվանում են [[Լճացման ժամանակաշրջան]], տերմինը առաջին անգամ կիրառել է ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովը{{sfn|Hanson|2006|pp=292–296}}:]]
 
Բրեժնևի ժամանակաշրջանը սկսվեց [[Խրուշչովիզմ]]ի մերժմամբ բոլոր հարթակներում բացառությամբ մեկի` շարունակվեց պայքարը ստալինյան քաղաքական բռնաճնշումների մեթոդների դեմ{{sfn|Hanson|2006|pp=296–299}}: Խրուշչովի քաղաքականությունը քննադատվեց որպես կամայակատարություն և Բրեժնևյան ժամանակաշրջանում զարգացավ [[Նեոստալինիզմ]]ը{{sfn|Hanson|2006|pp=297– 298}}: Չնայած Ստալինին չարդարացրեցին այս ընթացքում, երկրի շատ պահպանողական ամսագրերի թույլատրվեց ներկայացնել նրա կառավարումը լավ կողմերից{{sfn|Hanson|2006|pp=297–298}}:
 
1966 թվականի կուսակցության 213-րդ կոնգրեսում առաջին քարտուղարի և Նախագահության անվանումները վերադարձվեցին իրենց նախնական տարբերակներին` Գլխավոր քարտուղարություն և Պոլիտբյուրո համապատասխանաբար{{sfn|Hanson|2006|p=296–297}}: Որպես վարչապետ Կոսիգինը ձեռնարկեց Մելիկովի կողմից առաջարկված տնտեսական բարեփոխումները, ներառյալ թեթև արդյունաբերության խթանում և սպառողական ապրանքների արտադրության ընդլայնում{{sfn|Hanson|2006|p=299}}:
 
Իր կառավարման օրոք Բրեժնևը սատարեց միջազգային լարվածության թուլացման մոտեցումը, ինչի նպատակն էր Արևմուտքի հետ լարվածությունը նվազեցնել և սկսել տնտեսական և քաղաքական հարաբերություններ{{sfn|Hanson|2006|pp=235–238}}: Սակայն կուսակցության 1976 թվականի 25-րդ կոնգրեսի ժամանակ ԽՍՀՄ-ում առկա քաղաքական, տնտեսական և սոցյալական խնդիրների աճի վերաբերյալ զեկույցները Բրեժնևին դրեցին դժվար դրության մեջ{{sfn|Hanson|2006|p=308}}: Դրա նախորդ տարվանից Բրեժնևի առողջական վիճակը վատթարացել էր: Նա հաճախ էր ընդունում ցավազրկողներ և կարիք ուներ դեղորայքի պաշտոնական հանդիպումների ժամանակ{{sfn|Hanson|2006|p=309}}: Վստահվելով իր անձնակազմի վրա, կուսակցության ղեկավարությունը աստիճանաբար վերածվեց [[գերոնտոկրատիա]]յի{{sfn|Hanson|2006|pp=309–310}}: Բրեժնևի կառավարման վերջում խնդիրները շարունակեցին աճել: 1979 թվականի սկիզբ առավ [[Աֆղանական պատերազմ (1979-1989)|Խորհրդա-աղվանական պատերազմ]]ը, որպեսզի փրկի [[Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն|կոմունիստական ռեժիմը այնտեղ]]: Քանի որ խնդիրները աճեցին տանը և դրսում, Բրեժնևը ունակ չէր արժանի հակահարված տալու ԽՍՀՄ-ի հասցեին տեղեղ քննադատություններին Արևմուտքի առաջնորդների կողմից, դրանցից կարկառուններն էին ԱՄՆ նախագահներ [[Ջիմի Քարթեր]]ը և [[Ռոնալդ Ռեյգան]]ը ու ՄԹ վարչապետ [[Մարգարետ Թետչեր]]ը{{sfn|Hanson|2006|pp=310–314}}: ԽՄԿԿ-ի ղեկավարությունը, որը փութաջանորեն քարոզում էր, որ [[1973–75 ճգնաժամ|1970-ական թվականների ֆինանսական ճգնաժամը]] կապիտալիզմի փլուզման սկիզբն էր, գտավ իր երկիրը Արևմտուտքից բավականին հետ տնտեսության զարգացման մակարդակով{{sfn|Hanson|2006|p=313}}: Բրեժնևը մահացավ 1982 թվականի նոյեմբերի 10-ին, նրան փոխարինեց [[Յուրի Անդրոպով]]ը նոյեմբերի 12-ին{{sfn|Hanson|2006|p=315}}:
 
Անդրոպովը ընդգծված հակաստալինական էր, ով Բրեժնևի ղեկավարման տարիներին զբաղեցրել էր [[ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե|ԿԳԲ]]-ի ղեկավարի պաշտոնը{{sfn|Brown|2006|p=316}}: Նա ԿԳԲ-ի ղեկավար պաշտոններում նշանակեց մի քանի բարեփոխողների, որոնք հետագայում բարձր պաշտոններ զբաղեցրեցին Գորբաչովի կառավարությունում{{sfn|Brown|2006|p=316}}: Անդրոպովը սատարեց մամուլի ազատությունը, հատկապես ԽՍՀՄ-ի առաջ ծագած խնդիրների լուսաբանումը{{sfn|Brown|2006|p=317}}: Անդրոպովը կարճ ղեկավարեց, սակայն իրականացրեց մեծ կադրային բարեփոխումներ, ներառյալ բարձր պաշտոնների նշանակեց [[Եգոր Լիգաչով]]ին, [[Նիկոլայ Ռիժկով]]ին և [[Միխայիլ Գորբաչով]]ովին: Նա նաև սատարեց կոռուպցիայի դեմ պայքարը{{sfn|Brown|2006|p=317}}: Անդրոպովը նախատեսում էր պաշտոնը թողնել Գորբաչովին, սակայն [[Կոնստանտին Չեռնենկո]]ն և նրա աջակիցները կարողացան հաղթել այս պայքարում{{sfn|Brown|2006|p=317}}: Անդրոպովը մահացավ 1984 թվականի փետրվարի 9-ին և նրան փոխարինեց Չերնենկոն{{sfn|Brown|2006|pp=317–318}}: Իր կարճ կառավարման պատճառով Չերնենկոն ի վիճակի չեղավ արդյունավետ վերահսկել կուսակցությունը և այն մնաց Գորբաչովի վերահսկողության ներքո{{sfn|Brown|2006|pp=317–318}}: Չերնենկոն մահացավ 1985 թվականի մարտի 10-ին և նրան փոխարինեց Գորբաչովը մարտի 11-ին{{sfn|Brown|2006|pp=317–318}}:
 
== Նշումներ ==