«Յունգֆրաու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Լեռ}}
'''Յունգֆրաու''' ({{lang-de|Jungfrau}}), [[Շվեյցարիա]]յի ամենահայտնի լեռնագագաթներից մեկը; Բարձրությունը ծովի մակերևույթից 4158 մետր է: Այդ ցուցանիշով երրորդ տեղն է գրավում Բեռնյան [[Ալպեր]]ում և [[Այգեր]] ({{lang-de|Eiger}}) ու [[Մյոնխ]] ({{lang-de|Mönch}}) սարերի հետ կազմավորում է լեռնագագաթային նշանավոր եռյակը<ref>{{ВТ-ЭСБЕ|Юнгфрау}}</ref>:
== Հակիրճ տեղեկատվություն ==
 
[[2001 թվական]]ի [[դեկտեմբերի 13]]-ին ''Յունգֆրաու-Ալեչ-Բիչհորն''ի կազմում Յունգֆրաու լեռը ներառվել է [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության]] ցանկում՝ դառնալով Ալպյան լեռներում առաջին բնական օբյեկտը, որ ընդգրկվել է այդ ցանկում:
 
Տող 8.
[[1896]]-ից մինչև [[1912 թվական]]ը այստեղ կառուցվել է «Յունգֆրաու» [[երկաթուղի]]ն, որ ամենաբարձրադիրն է [[Եվրոպա]]յում: Եվ նրա վերջին կայարանը՝ «''Եվրոպայի գագաթ''» անվանումով, ամենաբարձրադիր կայարանն է մայրցամաքում: Սարի վրա գտնվող [[աստղադիտարան]]ի ու օդերևութաբանական կայանի դիտահարթակներից հիասքանչ տեսարան է բացվում՝ ընդգրկելով Եվրոպայի ամենաերկար [[սառցադաշտ]]ը՝ 24 կիլոմետր երկարություն ունեցող [[Ալեչ]]ը և [[Թուն]] լճի շուրջը սփռված հովիտը: Հանրահայտ տեսարժան վայրերից է նաև Յունգֆրաուի սառցապալատը, որ գտնվում է Ալեչ սառցադաշտից 20 մետր ցած, ունի շուրջ 1000 քառակուսի մետր մակերես և սառույցից պատրաստված բազմաթիվ ուշագրավ ցուցանմուշներ:
 
Լեռան ստորոտին գտնվող [[Վենգեն]] գյուղը, մերձակա Մյուռենի, Գրինդելվալդի ու Լաուտերբրունենի հետ կազմավորում է լեռնադահուկային համբավավոր մի շրջան՝ ''Յունգֆրաու թոփ ռեգիոն'' անվանումով:
 
== Գրականություն ==
* {{ВТ-ЭСБЕ|Юнгфрау}}