«Կլարա Շուման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 139.
Կլարա Շումանի բազում դիմապատկերներ կան: Գերմանիայում նրա նկարը պատկերված էր պատվավոր 100 նամականիշի վրա: Այն հիմնված է 1838 թվականի Անդրեաս Շտաուբի վիմագրության հիման վրա, որը իդեալականացնում է դաշնակահարուհուն, ինչպես ընդունված էր նախկինում: Կլարան դժգոհ էր իր շատ նկարներից: Ամենից շատ նրան դուր էր գալիս 1879 թվականի Ֆրանց ֆոն Լենբախի պաստելներով նկարը, որն իրեն պատկերում է մոտ 60 տարեկան հասակում:
 
=== Հայտնի դանակահարուհուդաշնակահարուհու անունով դպրոցներ և փողոցներ ===
[[Բոն]]ում Կլարա Շումանի անվան գիմնազիա կա: [[Լայպցիգ]]ում Ազատ նախնական դպրոցը 2001 թվականին տեղափոխվեց Ինզելշտրասս 18-ում գտնվող Շուման-հաուս, որտեղ 1840-1844 թվականներին ապրում էին Ռոբերտ և Կլարա Շումանները: Հոլցվիկենդ, Դյուլկեն և Ցվիկկաու քաղաքներում Կլարա Վիկի անվան գիմնազիաներ կան, Վերդաուում՝ երաժշտական դպրոց: Դրեզդենի Կլարաշտրասսան ևս անվանվել է Կլարա Շումանի պատվին, Էմդենում կա Կլարա Վիկի անվան փողոց, Լայպցիգում և Բեռլինում՝ Կլարա Շումանի անվան: Դյուսսելդորֆում կա Կլարա Շումանի անվան քաղաքայի երաժշտական դպրոց: