«Վեգետատիվ նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է [[մարմնական նյարդային համակարգ]]ից։ Վերջինիս շարժողական [[նյարդաթելեր]]ը դուրս են գալիս [[ողնուղեղ]]ից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային [[մկաններ]]ը։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու [[գլխուղեղ]]ի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող [[վեգետատիվ հանգույց]]ներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։
 
Կառուցվածքով և գործառույթով վեգետատիվ նյարդային համակարգը բաժանվում է սիմպատիկ, պարասիմպատիկ և մետասիմպատիկ բաժինների: Սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների կենտրոնները գտնվում են մեծ կիսագնդերի կեղևի և հիպոտալամիկ կենտրոնների հսկողութըան տակ:
 
Սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինները են կենտրոնական և ծայրամասային բաժիններից: Կենտրոնական մասը կազմված է նեյրոնների մարմիններից, որը գտնվում է ողնուղեղում և գլխուղեղում: Նյարդային բջջիջների այդպիսի կուտակումը ստացել է վեգետատիվ կորիզների անվանումը: Կորիզներից հեռացող նյարդաթելերը, վեգետատիվ նյարդաթելերը, որոնք գտնվում են կենտրոնական նյարդային համակարգից դուրս, և ներքին օրգանների կուտակումները ձևավորվում են վեգետատիվ նյարդային համակարգի ծայրամասաըին բաժինը:
 
== Սիմպաթիկ նյարդային համակարգ ==