«Կրկնակի աստղ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ճշտումներ |
No edit summary |
||
Տող 8.
''Սպեկտրային'' կրկնակի աստղերը հայտնաբերվում են դրանց սպեկտրներում դիտվող սպեկտրային գծերի պարբերական տատանումներով կամ երկատմամբ։ Բաղադրիչների ուղեծրային շարժման (որի ընթացքում բաղադրիչներից մեկը մոտենում է մեզ, իսկ մյուսը հեռանում) և [[Դոպլերի էֆեկտ]]ի շնորհիվ սպեկտրային գծերը շեղվում են դեպի [[սպեկտր]]ի մերթ կարճալիք, մերթ երկարալիք մասը։ Եթե ստացվում են և՛ մեկ, և՛ մյուս բաղադրիչ աստղերի սպեկտրները, ապա փոփոխվում են դրանցում դիտվող միևնույն սպեկտրային գծերի փոխադարձ հեռավորությունները։ Իսկ եթե ցածր պայծառության պատճառով բաղադրիչներից մեկի սպեկտրը չի դիտվում, ապա իրենց անշարժ դիրքի նկատմամբ տատանումներ են կատարում պայծառ (գլխավոր) բաղադրիչի սպեկտրային գծերը։ Այն դեպքում, երբ սպեկտրային կրկնակի աստղը միաժամանակ խավարուն կրկնակի է (տեսագծի հետ ուղեծրի հարթության կազմած անկյունը շատ փոքր է), սպեկտրային գծերի տատանումները տեղի են ունենում այն նույն պարբերությամբ, ինչ պայծառության փոփոխությունները։ Տեսագծային [[արագություն]]ների ժամանակից կախված փոփոխությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշել բաղադրիչների շրջապտույտի պարբերությունները, ուղեծրերի ձևը։ Երբ ուղեծրի հարթության և տեսագծի կազմած [[անկյուն]]ը հավասար է զրոյի, սպեկտրային գծերի ամենամեծ շեղման միջոցով [[ուղեծիր|ուղեծրի]] երկու տրամագծորեն հակադիր կետերում որոշվում է զանգվածների կենտրոնի նկատմամբ բաղադրիչների շարժման լրիվ արագությունը։
Կրկնակի աստղերի բաղադրիչների շարժումները նկարագրվում են [[Կեպլերի
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=695}}
|