«Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 69.
 
1921 թվականին [[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ|քաղաքացիական պատերազմ]]ը մոտենում էր ավարտին, Լենինը նախաձեռնեց [[Նոր Տնտեսական Քաղաքականություն]]ը (ՆԷՊ), կապիստալիստական համակարգ, որի նպատակն էր հետպատերազմյան երկրի վերականգնումը և արդյունաբերականացումը{{sfn|Suny|2006|pp=22–24}}: ՆԷՊ-ը սկսվեց այսպես կոչված «[[Ռազմական կոմունիզմ]]»-ի ավարտից հետո և սկսվեց շուկայական տնտեսության ժամանակաշրջանը կոմունիստական վերահսկողության ներքո: Բոլշևիկները համարում էին, որ այս ժամանակ Ռուսաստանը տնտեսապես ամենահետամնաց երկիրն է Եվրոպայում և դեռ պատրաստ չէ անցում կատարել սոցիալիստական համարգին և ստիպված են սպասել, որպեսզի տնտեսությունը զարգանա այնքան, որ սոցյալիզմի ներդրումը տա իր պտուղները" 1922 թվականի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի ԽՖՍՀ-ն միավորեց Ռուսական կայսրության նախկին տարածքները և հիմնադրեց [[ԽՍՀՄ]]-ը, որի առաջնորդ ընտրվեց Լենինը{{sfn|Suny|2006|p=xvii}}: 1923 թվականի մարտի 9-ին, ինսուլտի պատճառով նա չկարողացավ արդյունավետորեն կառավարել: Նա մահացավ 1924 թվականի հունվարի 21-ին{{sfn|Suny|2006|p=xvii}}, ԽՍՀՄ-ի հիմնադրումից տասներեք ամիս անց և երկար ժամանակ հիշվեց որպես հիմնադիր հայր:
 
===Ստալինյան ժամանակաշրջան (1924–53)===
Լենինի մահից հետո իշխանությունը բաժանվեց կուսակցության Գլխավոր քարտուղար [[Իոսիֆ Ստալին]]ի և պաշպանության նախարար [[Լև Տրոցկի|Լև Տրոցկու]] միջև, յուրաքանչյուրը տարբեր հայացքներ ունեին երկրի հետագա ուղղու վերաբերյալ: Տրոցկին կոմնակից էր [[պերմանենտ հեղափոխություն]] քաղաքականությանը, ըստ որի ԽՍՀՄ-ը չի կարող գոյատևել սոցիալիստական վարչակարգով քանի դեռ շրջապատված էր կապիտալիստական երկրներով և անհրաժեշտ էր համարում ակտիվորեն աջակցել սոցիալիստական հեղափոխություններին կապիտալիստական երկներում: Ստալինը դեմ էր այսպիսի արտաքին քաղաքականությանը և գտնում էր, որ այն կբերի զինված հակամարտությունների այլ երկրների հետ: Ընդհակառակը, Ստալինը գտնում էր, որ ԽՍՀՄ-ը պետք է վարի խաղաղամետ արտաքին քաղաքականություն և ներգրավի օտարերկրյա ներդրումները, որոնք կզարգացնեն տնտեսությունը և կկառուցեն սոցիալիզմ մեկ երկրում:
 
[[File:Bundesarchiv_Bild_183-R80329,_Josef_Stalin.jpg|thumb|upright=1.3|[[Իոսիֆ Ստալին]], կուսակցության առաջնորդը 1924-ից 1953 թվականներին:]]
Արդյունքում Ստալինը մեծագույն աջակցություն ստացավ կուսակցությունում և Տրոցքին, ով շատերիկ կողմից համարվում էր կոլաբորատոր արտագնա զորքով, Ստալինի ջանքերով մեկուսացվեց, հեռացվեց կուսակցությունից և վտարվեց երկրից 1928 թվականին: Ստալինի վարած քաղաքականությունը հետագայում հայտնի դարձավ որպես [[Ստալինիզմ]]: 1925 թվականին կուսակցությունը անվանափոխվեց Համամիութենական կոմունիստական կուսակցություն: Ստալինը վերափոխեց կուսակցության գաղափարախոսությունը իրեր միացնելով [[Լենինիզմ|Լենինի գաղափարները]] [[Մարքսիզմ]] հետ, ինչը կոչվեց [[Մարքսիզմ-Լենինիզմ]]: Ստալինի դիրքերը գնալով ամրապնդվեցին և նրան շնորհվեց մեծ իշանություն կուսակցության ներսում և պետության կառավարման մեջ:
 
1920-ական թվականների վերջին դիվանագիտական հարաբերությունները արևմտյան տերությունների հետ այնքան վատ էին, որ վտանգ կար, որ նրանք դաշինքով կհարձակվեն ԽՍՀՄ-ի վրա: Երկրի ներսում չնայած ՆԷՊ-ի քաղաքականության ներդրմանը, հարուստների և աղքատների միջև անջրպետը խորացավ: Այս խնդիրները հաղթահարելու համար երկրի ղեկավարությունը որոշեց, որ անհրաժեշտ է ներդնել կառավարության նոր քաղաքականություն, որով տնտեսությունը կկենտրոնացվի և արագորեն կիրագործվի ինդուստրիլիզացիան: Այս նպատակով 1928 թվականին ներդրվեց [[Առաջին հնգամյա պլան]]ը: Այս պլանով կրկնապատկվեց արդյունաբերությունում աշխատողների թիվը և շատ գյուղացիներ լքեցին իրենց հողերը և մեկնեցին ուրբանիզացված կենտրոնները: Մնացած գյուղացիները ենթարկվեցին [[Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում|կոլեկտիվացման]], ինչի արդյունքում ավատիրական տիպի ֆերմաները փոխարինվեցին կոլեկտիվ ֆերմաներին, որոնք ուղղակիորեն վերահսկում էր պետությունը: Այս երկու փոփոխությունների արդյունքում հիմնովի փոխվեց հարակության կյանքը, որը հիմնականում արդեն բաղկացած էր բանվորական դասակարֆից: Պլանը գերակատարվեց արդեն 1932 թվականին:
 
== Նշումներ ==