«Գրանակոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր: Black Cleitus saves Alexander in the charge at the Granicus (19th century adaptation from the painting by Charles le Brun).jpg|thumb|]]
 
'''Գրանիկոսի ճակատամարտ''', մ.թ.ա. 334, առաջին խոշոր մարտը [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան]] և մակադոնական զորքերի միջև, Գրանիկոս գետի ափին: Գրանիկոսի ճակատամարի սկզբում մակեդոնական բանակի կենտրոնում շարվել են ծանրազեն հետևակի փաղանգները, աջ զորաթևում` ծանրազեն հեծելազորը` [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] առաջնորդությամբ, ձախում` թեսալացիների ու դաշնակիցների հեծելազորը` [[Պարմենիոն]]ի գլխավորությամբ: Ընդհանուր մարտակարգն առջևից ծածկել է թեթևազեն հետևակը: Աքեմենյան բանակը Գրանիկոսի աջ` բարձրադիր ափին գրավել է պաշտպանողական դիրք: Առջևում շարվել են պարսկական հեծյալ և հետևակ աղեղնավորները, որոնք պետք է նետահարությամբ խանգարեին մակեդոնացիների գետանցումը, կենտրոնում` հետևակը, զորաթևերում` հեծելագնդերը, ետևում` հույն վարձկանների հետևակ փաղանգը: Մակեդոնական աջ զորաթևը առաջապահ զորքերի պաշտպանության ներքո անցել է գետը, մարտի բռնվել պարսկական հեծելազորի հետ: Մակեդոնական հեծելազորի ճնշմանը չդիմանալով` հակառակորդը դիմել է փախուստի: Այնուհետև մակեդոնացիները թիկունքից ու թևերից շրջապատել են և ոչնչացրել են դեռևս մարտին չմասնակցած 200000 հույն վարձակալներին: Գրանիկոսի ճակատամարտը շահելուց հետո մակեդոնացիները տիրել են [[Փոքր Ասիա]]յի արևմտյան շրջանները և ուղի հարթել դեպի [[Տիգրիս]]ը ու [[Եփրատ]]ի հովիտները: