«Սուրբ Շողակաթ եկեղեցի (Վաղարշապատ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 69.
== Պատմություն ==
Երբ Գայանյանց կույսերը՝ թվով 37 հոգի հասնում են Հայոց [[մայրաքաղաք]] Վաղարշապատ, բնակվում են նրա հյուսիս- արևելյան կողմում գտնվող այգիների հնձանում։ Սնվում են իրենց ունեցվածքը վաճառելով, քույրերից մեկն էլ, գիտենալով ապակեգործության արհեստը, ապակյա [[հուլունք]]ներ է պատրաստում ու վաճառում, և կույսերն իրենց կարիքներն այսպես են հոգում։ Երբ հայտնաբերվում են փախստական կույսերը, հայոց թագավորը արքունիքից սպասավորներ է ուղարկում կույսերի կացարանը՝ իր մոտ բերելու Հռիփսիմեին, սակայն կույսերը դիմադրում են։ [[Թագավոր]]ն, իմանալով վերջիններիս դիմադրության մասին, հրամայում է այս անգամ արդեն բռնությամբ իր մոտ բերել Հռիփսիմեին, ինչն էլ նրա սպասավորներն ի կատար են ածում՝ Հռիփսիմեին մինչև արքունիք քարշ տալով և նահատակում են նրան։
[[Պատկեր:Shoxakat church 01.JPG|մինի|ձախից|Սուրբ Շողակաթ եկեղեցի]]
Նույն օրը և նույն տեղում դահիճները սրամահ են անում կույսերից ևս 32 հոգու, ովքեր եկել էին թաղելու սուրբ Հռիփսիմեի մարմինը, սակայն չեն հաջողում, և ապա ևս մեկին, ով հիվանդության պատճառով մնացել էր հնձանում։ Կույսերը նահատակվում են և, [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ|Սուրբ Գրիգոր Լուսավորչի]] վիրապից ելնելուց հետո, նրանց նահատակության վայրում կառուցվում է երեք [[մատուռ]]. առաջինը՝ Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի վրա, երկրորդը՝ Սուրբ Գայանեի, և երրորդը՝ հնձանում՝ այն կույսի գերեզմանի վրա, ով հիվանդության պատճառով չկարողանալով միանալ Հռիփսիմեի մարմինը թաղելու համար գնացած քույրերին՝ մնում է հնձանում և այնտեղ էլ նահատակվում։ [[Ագաթանգեղոս]]ը՝ Հռիփսիմյան կույսերի պատմությունը մեզ հասցրած գլխավոր պատմիչը, այս կույսի անունը չի հիշատակում, սակայն հետագայի ավանդությունը նրան Մարիանե անունն է տալիս։ Այս հնձանում էր, երբ երկնքից «կաթեցին» Տիրոջ [[լույս]]ի շողերը։ Այս իսկ պատճառով Սուրբ Մարիանեի մատուռը Սուրբ Շողակաթ անունն է կրում։