«Տուրբին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}}
No edit summary
Տող 1.
'''Տուրբին''', (ֆրանս․ turbine, լատ․ turbo – հոլ. մրրիկ), աշխատանքային օրգանի՝ ռոտորի պտտական շարժումով և անընդհատ աշխատանքային պրոցեսով առաջնային շարժիչ, որը մատուցվող աշխատանքային մարմնի (գոլորշու, գազի կամ ջրի) կինետիկ էներգիան փոխակերպում է [[մեխանիկական աշխատանք]]ի (թիակավոր մեքենա)։ Աշխատանքային մարմնի շիթը ուղղորդիչ ապարատների միջոցով մատուցվում է [[ռոտոր]]ի շրջանագծով ամրացված կորագիծ թիակներին և, ներգործելով դրանց վրա, պտտման մեջ է դնում ռոտորը։ Ստացիոնար [[շոգետուրբին]]ները և գազային տուրբինները լայնորեն օգտագործում են էլեկտրական հոսանքի գեներատորների (տուրբոգեներատորներ), կենտրոնախույս կոմպրեսորների և օդափուքերի ([[տուրբոկոմպրեսոր]]ներ, տուրբոօդափուքեր), սնման վա ռելիքային և յուղային պոմպերի (տուրբոպոմպեր) հաղորդակի համար։ Տրանսպորտային շոգե և գազային տուրբինները կիրառում են որպես գլխավոր նավային շարժիչներ։ Գազային տուրբինները լայնորեն օգտագործում են նաև որպես ավիացիոն շարժիչներ ([[տուրբոպտուտակային շարժիչ]], [[Տուրբոռեակտիվ շարժիչ|տուրբոռեակտիվ]] [[շարժիչ]]) և առանձին դեպքերում՝ լոկոմոտիվներում և հզոր շարժիչներ պահանջող հատուկ ավտոմոբիլներում։ ՀիդրավչիկականՀիդրավլիկական տուրբինները պատրաստում են միայն ստացիոնար տիպի՝ [[հիդրոէլեկտրակայան]]ներում էլեկտրական հոսանքի դանդաղընթաց [[գեներատոր]]ների (հիդրոգեներատորներ) հաղորդակի համար։ Բարձր խնայողականության, կոմպակտության, հուսալիության և մեծ միավոր հզորություն ապահովելու հնարավորության շնորհիվ տուրբինները գործնականում դուրս են մղել մխոցավոր [[շոգեմեքենա]]ները։
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=125}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տուրբին» էջից